Սուրբ Հոգու գործունեությունը. Նոդար Թադևոսյան

1185

Սրտանց շնորհավորում եմ, սիրելի եկեղեցի, այս հրաշալի օրվա՝ Պենտեկոստեի առթիվ: Այսօր Աստված կարող է և ուզում է օրհնել մեզնից յուրաքանչյուրին և ոչ միայն այսօր: Մեր Աստված սիրո Աստված է:

Սուրբ Հոգին մեզ տրվել է՝ որպես համարձակության և զորության Հոգի: Տերը մեզ պատիվ է արել և օրհնել է մեզ, որ մենք ընկալենք ու հասկանանք, որ Աստած, սկսած Ծննդոց գրքից մինչ Հայտնություն, մինչև այսօր ու ամեն օր Տերը հստակ ծրագիր ունի:

«Բայց դուք զօրութիւն կ’առնէք՝ երբոր Հոգին ձեզ վերայ կ’գայ, եւ իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը։ 9Եւ երբոր այս ասեց, նորանք նայելիս՝ վերացաւ. Եւ մի ամպ վեր առաւ նորան նորանց աչքերիցը։ 10 Եւ դեռ որ նորանք աչքերը ուղղած մտիկ էին տալիս դէպի երկինքը նորա գնալին, ահա երկու մարդիկ երեւեցան նորանց սպիտակ հանդերձներով, 11 Որ եւ ասեցին. Ով Գալիլեացի մարդիկ, ի՞նչ էք կանգնել եւ մտիկ էք անում դէպի երկինքը. Այս Յիսուսը, որ ձեզանից վերացաւ երկինքը, այսպէս կ’գայ ինչպէս նորան տեսաք երկինքը գնալիս»  (Գործք 1.8-11):

Զորությունը ոչ թե մարդուց է, այլ Տիրոջ ներկայությունից ու Տիրոջ Հոգուց:

«Եւ ահա ես իմ Հօր խոստմունքը կուղարկեմ ձեզ վերայ. Դուք էլ նստեցէք Երուսաղէմ քաղաքումը, մինչեւ վերեւիցը զօրութիւն հագնիք։»  (Ղուկաս 24.49):

Ով Աստծո մարդ, եթե դու չունես Տիրոջից առած զորություն ու իշխանություն, քո ամեն արածը ոչինչ է: Աստված ուղարկեց Սուրբ Հոգին, որ մենք գործենք ու ծառայենք Տիրոջ զորությամբ, ապրենք ու գործենք Իր Խոսքով:

Ի՞նչ է զորությունը: Այն քրիստոնյայի ապրած կյանքն է՝ արդարությամբ ու սրբությամբ: Եթե որևէ մեկի ձգտումը զգացմունքային շարժն է, նշաններն ու հրաշքները, ապա կարճ ժամանակ անց ամեն բան կմարի: Սուրբ Հոգին մարմնի ու զգացմունքի շարժում չէ, այլ վերից եկած զորություն: Աստված ուզում է, որ մեր ապրած կյանքը Իրեն փառք բերի:

«Եւ նորանց միասին ժողովուած ժամանակը, պատուէր էր տալիս նորանց՝ Երուսաղէմիցը չ’հեռանալ, այլ սպասել Հօր աւետիքին, որ՝ ասեց՝ ինձանից լսեցիք։ 5Որովհետեւ Յովհաննէսը յիրաւի ջրով մկրտեց. բայց դուք Սուրբ Հոգով կ’մկրտուիք, ոչ թէ շատ օրեր սորանից յետոյ»  (Գործք 1.4-5):

Սուրբ Հոգու գալու նպատակը զորությունն ու առաջնորդությունն էր, իր օծությամբ ու թարմությամբ մեզ նոր կյանք տալն էր: Օծությունը իշխանությունն ու դերն է ծառայության մեջ, քահանայություն ու թագավորություն: Հին Ուխտում օծվում էին թագավորներն ու քահանաները: Օծվում էին նաև տաճարի ներսը, ամեն անոթներն ու գործիքները: Այս ամենը խոսում է Քրիստոսի եկեղեցու ու դերի մասին: Ամեն օծություն ունի հեղինակություն:Այդ օծությունը շատ կարևոր է յուրաքանչյուրիս կյանքի համար: Այդ օծությունն է, որ մեր կյանքին տալիս է աստվածային հատկություններ: Աստված ուզում է քո կյանքի մեջ միշտ տեսնել իր Հոգու օծությունը:

«Եւ դուք օծութիւն ունիք այն սուրբիցը եւ ամեն բան գիտէք։ Եւ այն օծութիւնը, որ դուք նորանից ընդունեցիք բնակվում է ձեզանում. Եւ դուք պէտք չ’ունիք որ մէկը սովորեցնէ ձեզ. այլ ինչպէս այն օծութիւնը սովորեցնում է ձեզ ամեն բանի համար, ճշմարիտ էլ է եւ սուտ չէ. Եւ ինչպէս նա սովորեցրեց ձեզ, կացէք նորանում»  (Ա Հովհաննես 2.20,27):

Սիրելի՛ եկեղեցի, դուք Տիրոջ օծյալն եք: Դա վերից`երկնքից տրված օծություն է, որ ավելին է ամեն ինչից:

Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին ապրելու է մեզ հետ հավիտյան՝ և՛ այստեղ, և՛ երկնքում՝ հավիտենության մեջ:

«Եւ ես Հօրը կ’աղաչեմ * եւ ուրիշ Մխիթարիչ կ’տայ ձեզ. Որ մնայ ձեզ հետ յաւիտեան։ 17Ճշմարտութեան Հոգին, որին աշխարհքս կարող չէ ընդունել. Որ չէ տեսնում նորան. Եւ ոչ. Էլ ճանաչում նորան. Բայց դուք նորան ճանաչում էք, որովհետեւ ձեզ մօտ է մնում եւ ձեզ հետ կ’լինի։ 18Ձեզ որբ չեմ թողիլ. կ’գամ ձեզ մօտ։» (Հովհաննես 14.16-18):

«Բայց երբոր Մխիթարիչը կ’գայ, որ ես Հօրիցը կ’ուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կ’վկայէ ինձ համար։ 27 Եւ դուք էլ կ’վկայէք, որովհետեւ սկզբիցն ինձ հետ էք։» (Հովհաննես 15.26-27):

Փառք Տիրոջը իր խոստման ու իր Մխիթարչի համար: Մխիթարիչն արդեն եկել է, ճշմարտությունն արդեն եկել է, օծությունն ու օծության Հոգին արդեն եկել է. դու ունես այդ ժառանգությունը Քրիստոսի պարգևով և Նրա շնորհով:

«Բայց Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որ Հայրը կ’ուղարկէ իմ անունովը, նա ամեն բան կ’սովորեցնէ ձեզ, եւ կ’յիշեցնէ ձեզ ամեն ինչ որ ձեզ ասեցի։ 27Խաղաղութիւն եմ թողում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ։ » (Հովհաննես 14.26-27):

Աստված ուզում է, որ Իր ներկայությունը մեր կյանքին խաղաղություն ու ուրախություն տա, և եթե ապրում ես Նրա մեջ, ուրեմն՝ այդ ամենը իրական կլինի քո կյանքում:

Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ