Սպասվածից ավելին.Վկայություն

254


Տիկին Ալետայի դեմքին գոյացություն կար, և բժիշկները նախաքաղցկեղային ախտորոշում էին տվել։

Նրան վիրահատել էին, բայց ասել էին, որ գոյացությունը կարող է կրկնվել։ Բացի այդ, բժիշկներն ասում էին, որ վերքը երկու ամսից հազիվ կսպիանա։ Ավագ հովիվ Գրիգոր Սիմոնյանը ծառայության ժամանակ մարգարեացավ, ասելով՝ բաց վերք եմ տեսնում, որը քսան օրում կսպիանա։
Տիկին Ալետա. «Ես այդ քսան օրերի ընթացքում հավատքով սպասեցի և տեսա հրաշքը. քսան օր հետո դեմքիս բաց վերքը սպիացավ։ Բժիշկներն ուղղակի ապշել էին՝ դա տեսնելով։ Իսկ հետազոտությունից հետո պարզվեց, որ այժմ քաղցկեղի ոչ մի վտանգ չկա»։
Տիկին Ալետան իր գոհության ընծան նվիրաբերեց եկեղեցուն։

Լրագրող՝ Գալստյան Արմինե

Աղբյուր՝  Astco TUN House of GOD Armenia ՖԲ էջ

Մեկնաբանություններ