Ստեփանոս

198

1.Աքայայում (հարավային Հունաստան) առաջինը Ստեփանոսն ու նրա ընտանիքի անդամներն էին, որ քրիստոնյա դարձան։

Նրանք այն սակավաթիվ քրիստոնյաներից էին, որոնց Պողոսն անձամբ մկրտեց Կորնթոսում։
Ա Կր 1.16, 16.15 շր

2.Հունախոս հրեա, առաջին քրիստոնյա նահատակը։ Ստեփանոսն առաքյալների կողմից ընտրված յոթից մեկն էր, որոնք պետք է հոգային Երուսաղեմի եկեղեցու խեղճ այրիների մասին։

Նա մեծ հավատ ուներ Աստծու հանդեպ։ Գործնական հարցերով զբաղվելուց բացի Ստեփանոսը նաև քարոզում էր և հրաշքներ գործում։ Նրան ձերբակալեցին և բերեցին հրեական բարձրագույն ատյանի (Սանհեդրին) առաջ։

Իր համարձակ ճառի վերջում Ստեփանոսը հրեաներին մեղադրեց Աստծու Որդուն սպանելու համար։ Նրան քարկոծեցին։ Մեռնելիս նա Աստծուն խնդրեց ներել իրեն քարկոծողներին։
Պողոսը, որն այդ ժամանակ դեռ հալածում էր քրիստոնյաներին, տեսավ Ստեփանոսի մահը։
Գրծ 6 և 7

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ