Սրբության Սրբոցը. Նոդար Թադևոսյան

281
Pastor Nodar Tadevosyan

«Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց երկու մասի՝ վերևից մինչև ներքև: Եվ երկիրը շարժվեց ու քարերը ճեղքվեցին»(Մատթևոս 27:51): 

Սրբության Սրբոցը Տիրոջ ներկայության վայրն էր, ուր կարող էր մուտք գործել միայն քահանայապետը տարին մեկ անգամ միայն: Մնացած բոլորի համար այն անհասանելի տարածք էր:

Հիսուս Քրիստոսը՝ որպես ճշմարիտ քահանայապետ, իր սուրբ արյունով մտավ Սրբության Սրբոցը և պատռեց տաճարի վարագույրը: Դա հնարավորություն տվեց մեզնից յուրաքանչյուրին որպես Աստծո որդիներ մուտք գործել Տիրոջ ներկայության մեջ:

Այսօր մենք սրբված ենք Հիսուս Քրիստոսի թանկ արյունով:

«Ուստի Նա ամեն ինչում պետք է Իր եղբայրների նման դառնար, որպեսզի ողորմած ու հավատարիմ Քահանայապետ լինի Աստծո վերաբերյալ բաներում՝ ժողովրդի մեղքերը քավելու համար» (Եբրայեցիս 2.17): 

Այո՛, մի ժամանակ փակ էր մուտքը դեպի Սրբության Սրբոցը, բայց այսօր այն բաց է ինձ և քեզ համար: Քրիստոսի արյունը տվեց մեզ այդ արտոնությունը… Համարձակ գնա Աստծո ներկայության մեջ, մտիր Սրբության Սրբոցը և հանդիպիր ամենակարող Աստծուն:

Աղբյուրը՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ