Վայելենք Քրիստոսին իբրև մեր խաղաղություն. Վազգեն Զոհրաբյան

266

«Նա՛ է մեր Խաղաղությունը, որ երկուսին մեկ արեց և մեջտեղի բաժանող պատը՝ թշնամությունը, քանդեց իր մարմնով… որ հաշտեցնի Աստծո հետ՝ Իր խաչով թշնամությունը սպանելով». Եփես. 2.14:

Քրիստոսը քանդեց թշնամությունը մարդու և Աստծո միջև, Քրիստոսը սպանեց թշնամությունն Իր խաչով։ Նա կորցրեց Իր խաղաղությունը, որպեսզի մենք ձեռք բերենք ու վայելենք Իր կորցրած խաղաղությունը։ Նա է մեր խաղաղության համար մատուցված զոհը, որպեսզի թշնամությունը քանդվի ու սպանվի։ Եվ բավական է, որ մեղքերի թողություն հայցող մեղավորը փակի իր աչքերը, իր սրտի խորունկ տեղերում կզգա Քրիստոսի անխռով խաղաղությունը։ Առանց Քրիստոսի չկա խաղաղություն։ Առանց խաչի չկա թշնամության վերացում։ Առանց Նրա զոհագործման չկա հաշտություն։ Քրիստոսը մեր հաշտությունն է, Քրիստոսը մեր ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆՆ է։ Վայելենք Քրիստոսին իբրև մեր խաղաղություն։

Վազգեն Զոհրաբյան

Մեկնաբանություններ