Մեզ բոլորիս մեծ ավետիս. Վարդան Բլբուլյան

436

«Ե՜ս եմ Հարությունը և Կյանքը» (Հովհ. 11. 25):

Թանկագին ընկերներ,

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Մեզ բոլորիս մեծ ավետիս։

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և ցրվեցին Նրա բոլոր թշնամիները:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և մահը պարտվեց՝ դառնալով երկրային կյանքը երկնային կյանքին կապող օղակ:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և մեր երկրավոր կյանքի վերջին վայրկյանը դարձավ մեր երկնավոր կյանքի առաջին վայրկյանը:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և մահը դարձավ դո՛ւռը երկնքի, բացվող դո՛ւռը Աստծո ներկայության:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և մահը դարձավ վերջակետը ժամանակավորի ու սկզբնակետը հավիտենականի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, և մահը դարձավ վախճանը մեղքի ու ո՛չ թե վախճանը մեղավորի:

Քրիստոս հարյավ ի մեռելոց և ցույց տվեց, որ մահը իշխանություն չունի´ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունողների վրա:

Քրիստոս հարյավ ի մեռելոց և մեզ տվեց իշխանություն` դառնալու այս մեծագույն Ավետիսի տարածողներն ամբողջ աշխարհում:

Քրիստոս հարյավ ի մեռելոց, որպեսզի մենք մեղավոր մարդուն փրկության ափ կանչող փարոսներ դառնանք։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։
Մեզ բոլորիս մեծ ավետիս:

Թող հարյալ Տերը իր զորությամբ պարուրի ձեզ և ձեր ընտանիքը:

Վարդան Բլբուլյան

«Նոր Կյանք Հայաստան» միջհարանվանական հոգևոր շարժման առաջնորդ

Մեկնաբանություններ