Վրաստանի Կարիտասի տնօրեն է նշանակվել Անահիտ Մխոյանը

371

Անահիտ Մխոյանը 13 տարվա ղեկավարման փորձ ունի:

Ինչպես գիտեք, 2016թ. հունվարի 4-ին Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ստանձնեց նաև Վրաստանի Կարիտասի ընդհանուր նախագահությունը, ի հավելումն Հայկական Կարիտասի նախագահության, երկու տարի ժամկետով: Այս հավելյալ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրեն նշանակեց Անահիտ Մխոյանին, ով նախկինում (2009-2014թթ.) զբաղեցրել է Հայկական Կարիտասի գործադիր տնօրենի պաշտոնը:

Տեղեկություններ Անահիտ Մխոյանի մասին

Աշխատանքային պատմություն                                       

Հայրենիքի զարգացման նախաձեռնություն հիմնադրամ, Գործադիր տնօրեն (2014 – 2015թթ.)

Համակարգել է կազմակերպական զարգացման գործընթացները, կառավարել մարդկային, ֆինանսական եւ կազմակերպության այլ ռեսուրսները:

Խաղաղության կորպուս, Միջմշակութային խորհրդատու (Օգոստոս 2014 –դեկտեմբեր 2015)

Ուսուցանել է Խաղաղության Կորպուսի նոր կամավորներին Միջմշակութային Կարողությունների Զարգացում թեմայով, օգնել Խաղաղության Կորպուսի նոր կամավորներին պատրաստող ազգային թիմին միջմշակութային հաղորդակցությունը արդյունավետ կազմակերպելու մեջ:

Հայկական Կարիտաս, Գործադիր Տնօրեն (2009 – 2014)

Համակարգել է կազմակերպական եւ ռազմավարական զարգացման գործընթացները, կառավարել մարդկային ռեսուրսները (շուրջ 200 աշխատակից), կազմակերպության ֆինանսական (տարեկան 2200000 եվրոյի շրջանառու միջոցներ) եւ այլ ռեսուրսները, վերահսկել կազմակերպության ծրագրերի իրագործման ընթացքը (ավելի քան 40 ծրագիր) և այլն:

Հայկական կարիտաս, Ծրագրային բաժնի ղեկավար (2005 – 2009)

Հետևել է և վերահսկել բոլոր ծրագրերի ղեկավարման գործընթացները և ֆինանսական շարժերը (գրեթե 30 ծրագիր մոտ 1200000 Եվրո ընդհանուր արժեքով),  ներկայացրել Հայկական Կարիտասը Եվրոպական մակարդակում և հիմնել համագործակցություն, ՀԿ Գործադիր Հանձնախմբի կազմում մասնակցել կազմակերպական մակարդակի որոշումների կայացման գործընթացին և այլն:

1994-2005թթ.

“ԲԱԶՄԱՆԿՅՈՒՆ” Խորհրդատվական Ընկերություն, Գյումրի: Տնօրեն (2004-2005)

Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, Գյումրի: Ծրագրի օգնական (1997- 2002)

Հայկական Կարիտաս, Գյումրի: Ծրագրի ղեկավար (2002 – 2004):

Բժիշկներ Առանց Սահմանի (Բելգիա), Սեւան, թարգմանիչ (Հունիս – Օգոստոս 1999)

Խաղաղության Կորպուս, Գյումրի, Հայաստան, լեզվի եւ մշակույթի ուսուցիչ (2001 Մայիս – Օգոստոս)

Հայ Կաթողիկէ Առաջնորդարան, Գյումրի, ադմինիստրատիվ օգնական (1994- 1997)

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Ուոլդնի համալսարան, ԱՄՆ (2012-2014), Հանրային Կառավարման Մագիստրոս, Միջազգային Ոչ-պետական Կառավարում մասնագիտացմամբ

Գյումրիի մանկավարժական ինստիտուտ, դիպլոմ, Օտար լեզուների ֆակուլտետ, Անգլերեն (1992-1997)

Տիրապետում է հայերենին (մայրենի), անգլերենին (գերազանց), ռուսերենին (գերազանց), ֆրանսերենին (խոսակցական), իտալերենին (միջին խոսակցական):

Կատարել է խորհրդատվություններ՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս կազմակերպությունների համար հետևյալ ոլորտներում.

Միջմշակութային հմտություններ, Կազմակերպական Գնահատում եւ Զարգացում, Մարդկային Ռեսուրսների կառավարում, Կամավորների պատրաստում եւ շահագրգռում. Ֆոնդերի Հայթայթում, Ֆինանսական կառավարում եւ բյուջետավորում, Ծրագրի Պլանավորում եւ Ղեկավարում, Ընդհանուր Ղեկավարման Ստանդարտներ եւ Ռիսկերի կառավարում:

Աղբյուր՝ armenianchurchco.com

Մեկնաբանություններ