Տե՜ր, օրհնի՛ր մեր ԵՐԵՎԱՆԸ. Րաֆֆի Շահվերդյան

49

Տեր օրհնիր իմ հնամյա ու գեղեցիկ քաղաքը։
Թող քաղաքիս զարդարանքը լինի, հույս, հավատք ու սեր։
Թող քո արդարության արեգակը ծագի իմ քաղաքի վրա.
և բժշկություն բերի իր թևերով նորոգելու իմ քաղաքի հին վերքերը։
Թող քաղաքիս փողոցները դառնան խաղաղ երթուղիներ, արդարության խաչմերուկներով։
Թող քաղաքիս հրապարակները ուրախ լինեն, տոնախմբող շրջապարով։
Թող քո ոտնաձայնը լսվի քաղաքիս ժխոր մայթերում, քայլիր միայնակ անցորդի հետ։
Թող քո Աստվածային բույրը տարածվի իմ քաղաքի բաբախուն սրտում։
Թող իմ քաղաքի գիշերը ապահվ լինի քո լուսավոր հովանու ներքո։
Թող քաղաքիս երգը սեր լինի, մեղեդին ներում։
Թող քաղաքս որբ չունենա, որբ չմնա ինքն, իսկ հավետ։
Թող քաղաքիս վիշտը թեթև լինի, սուգը վարկյան, կյանքը վարար։
Թող քաղաքս վարդագույն, լինի վարդաբույր և ծաղկազարդայգի պարտեզներով լի։
Տեր քաղաքիս արցունք չտաս, թե, որ լինի դու խնդրեմ սրբես։
Տեր քաղաքիս ոսկե անձրև տուր և արծաթե շաղ։
Տեր քաղաքիս զանգերը ղողանջեն, աղոթքի բույր բարձրանալիս։
Տեր քաղաքիս պահապան դիր բարի հրեշտակ, ցերեկ և գիշեր։
Տեր քաղաքիս իշխաններին իմաստուն արա, քո սրտից տուր մի քիչ նրանց։
Տեր քաղաքս մաքուր մնա, մեղքը խաչվի մեր բլուրներում։
Տեր քաղաքս օրհնիր այնպես, որ ազգերը այն ցանկանան։
Տեր քաղաքս քեզ եմ տալիս քո ձոռքերով պահես նրան։
Թող քաղաքիս ժողովուրդը քեզ հայր կանչեն։
ԵՎ դու լսիր ամեն աղոթք ԵՐԵՎԱՆԻ խնկարկող սրտից։
Տեր օրհնիր մեր ԵՐԵՎԱՆԸ։

Րաֆֆի Շահվերդյան

Մեկնաբանություններ