Տիմոթեոս

749

Լյուստրացի քրիստոնյա, Պողոսի բարեկամներից ու օգնականներից մեկը։

Նրա մայրը հրեա քրիստոնյա էր, հայրը՝ հույն։ Երկրորդ առաքելական ճանապարհորդության ժամանակ Պողոսն իրեն ուղեկից ընտրեց Տիմոթեոսին։ Երբ Պողոսը հեռացավ Թեսաղոնիկեից, Տիմոթեոսը վերադարձավ այնտեղ՝ քաջալերելու հալածված քրիստոնյաներին։ Ավելի ուշ Պողոսը նրան Եփեսոսից ուղարկեց Կորնթոս՝ կորնթացի քրիստոնյաներին քարոզելու։

Տիմոթեոսը Եփեսոսի եկեղեցու առաջնորդ դարձավ։ Նա հաճախ վստահության պակաս և Պողոսի քաջալերանքի կարիքն ուներ, բայց միշտ հավատարիմ էր։

Այդ երիտասարդ առաջնորդին ուղղված Պողոսի երկու Թղթերը լի են եկեղեցու ղեկավարման հետ կապված իմաստուն խորհուրդներով։

Գրծ 16.1-3, 17.13-15, Ա Կր 4.17, Ա Թս 1.1, 3.1-6, Ա, Բ Տիմոթեոս

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ