Տիտոս

406

Ոչ հրեա քրիստոնյա, Պողոսի բարեկամներից և օգնականներից մեկը։

Տիտոսը Պողոսի հետ էր Երուսաղեմ կատարած նրա այցելություններից մեկի ժամանակ և հավանաբար բավական հաճախակի է ճանապարհորդել նրա հետ։

Տիտոսը միառժամանակ քարոզեց կորնթացի քրիստոնյաներին։ Նա հարթեց Կորնթոսի եկեղեցու և Պողոսի միջև գոյություն ունեցող  տարաձայնությունները։

Երբ Տիտոսը նորից միացավ Պողոսին և հայտնեց, թե որքան մեծ առաջընթաց է եղել, Պողոսը երկրորդ նամակը գրեց կորնթացիներին։

Տիտոսը Կորնթոս վերադարձավ այդ նամակով և Հուդայի կարիքավոր քրիստոնյաների համար դրամահավաք կազմակերպեց։ Երբ Պողոսը Տիտոսին ուղարկեց իր Թուղթը, վերջինս Կրետեում էր գտնվում։

Բ Կր 2.13, 7.13 շր, 8, 12.18, Գղ 2, Բ Տմ 4.10,

Տիտոս

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ