Փարավոն

177

Եգիպտոսի թագավորներին տրվող տիտղոսը։

Հին Կտակարանում շատ փարավոններ են հիշատակվում, որոնցից են.

1. Փարավոն, որին այցելեց Աբրահամը։
Ծն 12.10 շր

2. Փարավոն, որը Հովսեփին իր տան վերակացու կարգեց։
Ծն 40 շր

3. Փարավոն, որը ստիպված էր Մովսեսին թույլատրել՝ղ իսրայելացիներին դուրս բերելու Եգիպտոսից։ Այդ փարավոնն ըստ երևույթին Ռամզես Բ-ն է, որը մեծ շտեմարան-քաաքներ կառուցեց։

Ելք 5 շր

4. Փարավոն, որը Ադերին ապաստարան տվեց, երբ Դավիթը եդոմացիներին պարտության մատնեց։
Գ Թգ 11

5. Փարավոն, որն իր դստերը կնության տվեց Սողոմոնին։
Գ Թգ 9.16

6. Սավսակիմ. Սա Հերոբովամին գրգռեց տասը ցեղերը դուրս բերել ընդդեմ Սողոմոն թագավորի համբավ չվայելող որդու՝ Ռոբովամի։ Ավելի ուշ նա արշավեց Երուսաղեմ և կողոպտեց տաճարի գանձերը։
Գ Թգ 11.40, 14.25-26

7. Փարավոն, որին Իսրայելի Օսեե թագավորն առաջարկեց դաշինք կնքել ընդդեմ Ասորեստանի։
Դ Թգ 17.4

8.Թարակա. սա Եզեկիայի թագավորության օրոք հարձակվեց Ասորեստանի վրա։ Ասորեստանյան բանակը ստիպված եղավ վերջ դնել Երուսաղեմի վրա իր հարձակումներին՝ եգիպտական ուժերին դիմադրելու համար։
Դ Թգ 19.9, Ես 37.9

9. Նեքավով (ՔԱ 610-595թթ.)։ Մակեդդովի ճակատամարտում նա սպանեց Հուդայի Հոսիա թագավորին։ Չորս տարի Նեքավովը Հուդային պարտադրեց հարկ վճարել իրեն, բայց Քարքամիսի ճակատամարտում (ՔԱ 605) պարտություն կրեց Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայից։ Դրանից հետո Հուդան Բաբելոնի իշխանության տակ անցավ։ Նեքավովն իր գահակալության վերջին տարիներին փորձեց հզորացնել իր երկիրը։
Դ Թգ 23.29 շր, 24.7, Բ Մն 35.20-36.4

10. Վափառ (ՔԱ 587-570թթ.)։ Նա աջակցեց Սեդեկիա թագավորին Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի դեմ ապստամբության ժամանակ։
Եր 37.5, 44.30, Եզկ 17.15 շր, 29.2

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ