Փիլիպպոս

408

1.Տասներկու առաքյալներից մեկը։

Նա Գալիլիայի լճափին գտնվող Բեթսայիդայից էր՝ Պետրոսի և Անդրեասի հայրենի քաղաքից։ Փիլիպպոսը գնաց Նաթանայելի մոտ, նրան ասաց, որ գտել է Մեսիային, և նրան Հիսուսի մոտ տարավ։ Հիսուս հինգհազարանոց ամբոխի առաջ փորձեց Փիլիպպոսի հավատը։ «Որտեղի՞ց հաց պետք է գնենք, որ դրանք ուտեն»,- հարցրեց Նա։ Փիլիպպոսը խիստ մտահոգված էր. որտեղի՞ց այդքան փող։ Բայց Հիսուս նրանց բոլորին կերակրեց հացի հինգ նկանակով և երկու ձկնով։ Երբ Վերջին Ընթրիքի ժամանակ Հիսուս ասաց. «Ոչ ոք չի գա ինձ մոտ, եթե ոչ՝ ինձանով», Փիլիպպոսը Հիսուսին խնդրեց ցույց տալ Հորը։ «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը»,- պատասխանեց Հիսուս։
Մտ 10.3, Հհ 1.43-46, 6.5-7, 12.21-22, 14.8-9, Գրծ 1.13

2.Հերովդես Մեծի որդիներից։ Նրա կինը՝ Հերովդիան, թողեց ամուսնուն և ամուսնացավ նրա եղբոր՝ Հերովդես Անտիպասի հետ։ Այդ ամուսնությունը դատապարտելու պատճառով Հովհաննես Մկրտիչը գլխատվեց։
Մր 6.17

3.Հերովդես Մեծի մյուս որդին, Անտիպասի և Արքեղայոսի եղբայրը, որը Իտուրեայի կառավարիչ դարձավ։
Ղկ 3.1

4.Փիլիպպոս ավետարանիչ։ Երուսաղեմի եկեղեցու աշխատանքներում առաքյալներին օգնելու նպատակով կազմված խմբի յոթ անդամներից մեկը։ Երբ Պողոսը սկսեց հալածել Երուսաղեմի քրիստոնյաներին, Փիլիպպոսը փախավ Սամարիա, որտեղ քարոզեց և բժշկեց շատերին։ Աստծո հրեշտակը Փիլիպպոսին ուղարկեց՝ հանդիպելու Երուսաղեմից Գազա ճանապարհորդող եթովպացիների գանձերի վերակացուին, որը քրիստոնյա դարձավ և մկրտվեց։ Այնուհետև Փիլիպպոսը սկսեց քարոզել ծովեզրյա բոլոր քաղաքներում՝ սկսած Ազդարոդից մինչև Կեսարիա։ Փիլիպպոսի չորս դուստրերն էլ են մասնակցել Աստծո պատգամի տարածմանը։ Գրեթե քսան տարի անց Պողոսը Կեսարիայում Փիլիպպոսի տանն էր հանգրվանում։
Գրծ 6.1-6, 8.1-40, 21.8-9

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ