Փնտրի՛ր Աստծո երեսը

341

Եվ Աստված Մովսեսին ասաց.

«Եվ երբ անցնեմ Իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի խոռոչի մեջ ու Իմ ձեռքով կծածկեմ քեզ մինչև որ անցնեմ»: Ելից 33:22-23:

Մովսեսը տեսավ Աստծո փառքն ու ներկայությունը, երբ Աստված անցավ: Մովսեսը մի մարդ էր, ով փնտրում էր Աստծուն, ու ասաց. «Տեր դու ինձ գիտես, բայց ես քեզ չգիտեմ»: Մովսեսը մեկ անգամ էլ խնարհվեց Աստծո առաջ: Ադամը ու Եվան մինչև մեղանչելը ապրում էին փառքի մեջ. նրանք ամեն օր տեսնում էին Աստծո փառքը, ու երբ  մեղանչեցին, այլևս չտեսան Աստծո փառքը:

Աստված մարդ ստեղծեց Իր նմանությամբ, որ հաղորդակցվեր նրա հետ ամեն ժամանակ, բայց այսօր մենք չենք հաղորդակցվում Աստծո հետ այնպես, ինչպես Ինքն է ուզում:

Աստված Մովսեսին փաստորեն ասաց. «Քեզ տանելու եմ մի նոր մակարդակ, մի նոր բարձրունքի վրա, պարզապես կանգնիր ժայռի վրա»: Սատանան մեզ խաբում է ամեն օր ու ասում է, որ քո կյանքի ֆինանսական վիճակը «յոլա գնալով» է նորմալ, համակերպվիր պարտքերիդ հետ: Այսպես խաբում է մեզ, բայց մենք չպիտի համակերպվենք այդ վիճակների հետ, դա մերը չէ, սատանան ստախոս է: Հոգնած աշխատանքից վերադառնում ենք ու թույլ ենք տալիս, որ մեր մարմինը կառավարի մեզ ասելով՝ լավ դե այսօր էլ մի կարդա Խոսք աղոթքին, մի միաբանվիր, այսօր, ոչինչ, հոգնած ես: Ու այսպես խաբվում ենք ամեն օր ու կորցնում Աստծո հետ մեր մտերմությունը:

Սիրելիս, մարմինդ հոգնած է, բայց երբ քայլ ես անում դեպի գերբնականը ու քիչ հետո զգում ես միայն հայրական ջերմություն, այլեվս չկա հոգնածություն: Թանկագիններս, մի խաբվեք ստախոսին՝ սատանային:

Աստված ՝ մեր Հայրը այնքան ֆինանսներ ունի, որ չենք կարող պատկերացնել: Աստված մարդ է փնտրում, որ օրհնի՝ թե՛ ֆինանսապես, թե՛ առողջապես: Աստված ասաց՝ չեմ օրհնի արտաքնապես հարստություն տալով, քանի դեռ Իմ զավակները գտնվում են հոգևոր սարսափելի աղքատության մեջ: Այսօր Աստված ուզում է լցնել իր տաճարը իր փառքով, բայց շատերս չենք փնտրում Աստծո երեսը: Սողոմոնը փնտրեց Աստծո երեսը՝ խնդրելով իմաստություն, ու Աստված տվեց ոչ միայն իմաստություն, այլև հսկայական կարողություն: Մենք պետք է ամբողջ հոգով ու սրտով փնտրենք ու գտնենք Աստծուն, ու կտեսնենք՝ «Փնտրեցեք ու կգտնեք»: «Եթե Իմ ժողովուրդը խոնարհվի ու Իմ երեսը փնտրի, կլսեմ նրանց, կօրհնեմ ու կբժշկեմ»…

Եթե ուզում ես Աստծո փառքը իջնի կյանքիդ բոլոր բնագավառներում, լինես օրհնված ու հաջողակ, ուրեմն փնտրիր ամեն ժամանակ Աստծո երեսը: Երբ կփնրես Աստծո երեսը, երբ կդադարես վազել ուրիշների մոտ, երբ լիարժեք կվստահես Աստծուն, այն ժամանակ կտեսնես կյանքումդ երկնքից կախված սանդուղքը ու հրեշտակներին օրհնություններդ բերելիս պարտքով փող կտաս, բայց դու չես վերցնի…

Վարդան Սահակյան

Մեկնաբանություններ