Փոխհարաբերություններն Աստծո հետ

214

Մի անգամ 10 բորոտներ Տեր Հիսուսից ողորմություն խնդրեցին: Նա ասաց՝ գնացեք ու ձեզ ցույց տվեք քահանային (բուժվածների կարգն էր այդպես):

Ճանապարհին տեսան, որ մաքրվել են բորոտությունից: Ու 10-ից մեկը ետ եկավ, ընկավ Տեր Հիսուսի ոտքերի առաջ ու փառք էր տալիս Աստծուն, շնորհակալություն հայտնում: Տեր Հիսուսն էլ ասաց.
— Իսկ այն 9-ը ու՞ր են, որ մի հատ չեկան՝ փառք տալու համար Աստծուն:

Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հավատը քեզ փրկեց» (Ղուկաս 17.18-20):

Տեսնու՞մ էք: Աստված հարաբերություն է ուզում իր զավակներից, այլ ոչ թե մի բան խնդրել, ստանալ ու փախնել:

Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկնաբանություններ