Քեբրոն

433

Քաղաք Հուդայի բարձրավանդակներում, ծովի մակարդակից 935մ բարձր։

Քեբրոնի հին անվանումն էր Քետ-Արբոկ (Կարիաթարբա)։ Աբրահամն իր ընտանիքով հաճախ էր օթևանում Քեբրոնի մոտակայքում։ Այստեղ Աբրահամը քետացիներից (խեթեր) գնեց Մամբրեի կաղնու դիմաց գտնվող զույգ քարայրը: Մովսեսի ուղարկած տասներկու հետախույզները եկան Քեբրոն, որը հետագայում տրվեց նրանցից մեկին՝ Քաղեբին։

Քեբրոնը ղևտացիների քաղաքներից մեկն էր։ Այն Դավթի մայրաքաղաքն էր՝ նախքան Երուսաղեմը գրավելը։ Այստեղ ապստամբություն բարձրացրեց Աբեսաղոմը։ Շատ տարիներ անց, բաբելոնյան գերությունից վերադառնալով՝ հրեաները նորից բնակվեցին այնտեղ։

(Ծն 13.18, 23.1-20, 35.27, 37.14, Թվ 13.23, Հս 14.6-15, Բ Թգ 2.1-4, 15.9-10, Նմ 11.25)

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ