Քո դեմ բան ունեմ. թողեցիր քո առաջին սերը․․․ հովիվ Սեդրակ Սեդրակյան

1124
Pastor Sedrak Sedrakyan

Նախկինում Ես էի քո ամբողջ ուշադրության կենտրոնը․․․

Երբ առավոտյան բացում էիր  աչքերդ, առաջին միտքը, որ քո մեջ առաջանում էր և առաջին բառը, որ քո շուրթերին հայտնվում էր, դա Ես էի և Իմ անունը․․․

Քո առօրեական բոլոր հոգսերից առավել դու Ինձ էիր փնտրում և Ես էի քո սրտի առաջին ու միակ տեղում․․․

Քո սիրտը ծարավ էր Ինձ և դու կարդում էիր Իմ խոսքը նորից ու նորից ու չէիր կշտանում․․․

Դու սիրահարված էիր Ինձ, ինչպես մի հարս, ով անդադար կարդում էր իր սիրեցյալ փեսայի նամակը ու չէր հագենում նրանից․․․

Դու անդադար մտնում էիր քո աղոթքի Գեթսեման, և սիրտդ Ինձ համար դարձել էր աղոթքի տուն․․․

Դու անուշահոտ ու խնկաբույր պատարագներ էիր մատուցում Ինձ քո սրտի խորանում և այն շատ հաճելի էր Ինձ․․․

Այն ժամանակ դու շատ բան չէիր հասկանում հավատքից, բայց հավատում էիր․․․

Դու չէիր կարողանում քարոզել սիրո մասին, բայց սիրում էիր․․․

Դու չգիտեիր՝ ինչպես ավետարանել, բայց չէիր դադարում Իմ մասին խոսել բոլոր քո ծանոթների և անծանոթների հետ․․․

Այն ժամանակ Ես քեզ համար քո գտած ամենամեծ գանձն էի, հանուն որի դու պատրաստ էիր տալ քո ամբողջ ստացվածքը և նույնիսկ քո կյանքը․․․

Այն ժամանակ քո մեջ սիրո կրակ կար, պարզ ու երեխայական մի ջինջ նվիրում․․․

Իսկ այժմ ու՞ր ես, Ի՛մ բարեկամ և Ի՛մ սիրելի․․․

Ու՞ր ես, Ադա՛մ․․․

Մեկնաբանություններ