«Օծություն» բառի սահմանումն ու ծագումը

731
heaven

«Օծել» բառը նշանակում է «քսել կամ տրորել կենցաղային նպատակներով կամ կրոնական ծիսակատարության նպատակով»:

Եբրայերեն լեզվում գոյություն ունի երկու բառ, որոնք ռուսերեն լեզվում հնչում է որպես օծություն: Դրանցից մեկը նշանակում է մարմնի կամ մազերի խնամք (քսուկ կամ նման մի բան): Հինկտակարանյան ժամանակաշրջանում օծումը ընթացակարգ էր, որը կատարվում էր լվացվելուց հետո: Բանն այն է, որ առաջ յուղին բույր տալու համար այն խառնում էին խոտերի, համեմունքների և այլ բաղադրիչների հետ, և միայն դրանից հետո էին օգտագործում որպես օծանելիք: Համարվում էր նաև, որ այն ուներ բուժական հատկություն: Յուղով օծում և մերսում էին հիվանդներին, որպեսզի արագացնեին բժշկությունը: Առավել հաճախ յուղը պատրաստում էին ձիթապտղից (ձիթապտղի յուղ):

Օծություն նշանակող եբրայերեն երկրորդ բառը ենթադրում է առանձնացում կամ օծում, և հենց այդ բառը մեզ համար ունի հսկայական նշանակություն: Հոգևոր ծրագրում օծություն նշանակում է առարկայի կամ մարդու օծում, որպեսզի Աստված կարողանար այն օգտագործել Իր նպատակների իրագործման համար: Շատ կարևոր է, որ դուք հասկանաք, թե ինչ էր իրենից ներկայացնում այդ օծությունը, քանի որ այդ հասկացողության մեջ ամփոփված է Ավետարանի քարոզի էությունը:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ