Օսեե

242

1. Մարգարե Իսրայելի հյուսիսային թագավորությունում, Հերոբովամ Բ թագավորի ժամանակներից մինչև ՔԱ 722թ. ասորեստանցիների կողմից Սամարիայի գրավումը։

Օսեեն անհավատարիմ կնոջ հետ իր դժբախտ ամուսնության դրվագով ցույց է տալիս, թե ինչպես է Աստծու ժողովուրդը լքել Աստծուն։ Չնայած դրան՝ Աստված խոստացավ. «Կվերականգնեմ նրանց բնակարանները և ամբողջ սրտով կսիրեմ նրանց»։

2. Իսրայելի վերջին թագավորը, որը թագավորեց Փակեե արքային սպանելուց հետո։ Նա պարտվեց Ասորեստանի Սաղմանասար Ե արքայից, որից հետո սկսեց նրան տուրք վճարել։

Երբ Օսեեն ըմբոստացավ, Սաղմանասարը նրան բանտ նստեցրեց։ Երեք տարի անց ասորիները գրավեցին Իսրայելի մայրաքաղաք Սամարիան, իսկ բնակիչներին գերեցին Ասորեստան։
Դ Թգ 17

Աղբյուր՝ biblesociety.am

Մեկնաբանություններ