Ֆրանսիայի ամենատարեց երկվորյակները կիսվել են երկարակեցության իրենց գաղտնիքով (լուսանկարներ)

345

Ֆրանսիայի ամենատարեց երկվորյակները` 104-ամյա Փոլեթն ու Սիմոնան, վերջերս տված հարցազրույցի շրջանակներում կիսվել են իրենց երկարակեցության գաղտնիքով:

Ըստ ալեհեր կանանց, իրենք այսքան երկար են ապրում, քանի որ միշտ միասին են և այդ միասնությունն իրենց հավելյալ ուժեր է հաղորդում:

«Մենք լույս աշխարհ ենք եկել հեռավոր 1912թ. հունվարի 30-ին`Լիմերայ գյուղում: Մենք վաղածին էինք ու պետք է ծնվեինք մարտին, ուստի` բժիշկները մեր ողջ մնալու շանսերը նվազագույն էին գնահատել: Որքան մեծ կլիներ այդ բժիշկների զարմանքը, երբ նրանք իմանային, որ մենք մինչև հիմա ողջ ենք»,-կատակելով ասել է երկվորյակներից մեկը:

Երկու քույրերն էլ իրենց կյանքի ընթացքում ամուսնացած են եղել, սակայն երբեք երեխաներ չեն ունեցել:

«Մենք առայսօր ապրում ենք, քանի որ շատ մտերիմ ենք իրար հետ: Ճիշտ է` ամեն մեկս ունի իր առանձին կյանքը, բայց դա չի խանգարում պահպանել մտերմությունը: Բացի այդ մենք ալկոհոլ չենք օգտագործում ու  ամեն օր զբաղվում ենք մարմնամարզությամբ»,-նշել  է Սիմոնան:

1

2

Մեկնաբանություններ