Ֆրանցիսկյան միաբանության նոր համայնք է ստեղծվել Թուրքիայի Իզմիր քաղաքում

287

Fides գործակալության համաձայն`Թուրքիայի Իզմիր քաղաքում ստեղծվել է Ֆրանցիսկյան միաբանության համայնք, որի անդամները իրենց առաջնահերթ խնդիրն են համարում Ավետարանի քարոզությունը, միջկրոնական և միջմշակութային երկխոսության զարգացումը:

Ֆրանցիսկյան այս համայնքը երկրորդն է Թուրքիայում: Ավելի վաղ համայնք էր ստեղծվել Ստամբուլում: Թուրքիայում Ֆրանցիսկյան միաբանության համայնքներ  ստեղծելու գաղափարը պատկանում է միաբանության նախկին գեներալ Հերման Շալյուկին:

«Ամեն տարի մենք անցկացնում են քրիստոնյաների միաբանությանը նվիրված աղոթքի շաբաթ, միջկրոնական և էկումենիկ թեմաներով դասընթացներ ենք կազմակերպում, միջկրոնական աղոթքներ անցկացնում, Ռամադանի ժամանակ այցելություններ ենք կատարում մուսուլմաններին»-Fides գործակալությանը պատմել էին Ստամբուլի համայնքում: Իզմիրում գործող նոր համայնքը համացանցում ստեղծել է իր կայքը, որտեղ կարելի է ծանոթանալ համայնքի կյանքին:

Աղբյուր՝ tbn.am

Մեկնաբանություններ