1 հարց, որը փոխեց Սթիվ Ջոբսի ողջ կյանքը

694
steve

Ամերիկյան Аpple տեխնոլոգիական ընկերության հիմնումից ի վեր համակարգչային հանճար Սթիվ Ջոբսն իր ողջ ժամանակը տրամադրել է սիրելի աշխատանքին:

Նա ներկա է եղել բոլոր ժողովներին և ընդամենը մի անգամ է բացակայել կարևոր գործնական հանդիպումից: Ինչպես նշում է AdMe.Ru-ն, պատճառը շատ պարզ է. նա գնացել է ժամադրության մի շատ հմայիչ երիտասարդ աղջկա հետ, որը հետագայում դարձել է նրա կինը։

Մի անգամ Ջոբսը զեկույցով է հանդես եկել համալսարանական դահլիճում, որտեղ ներկա է եղել նրա ապագա կինը` Լոուրեն Փաուելը: Վերջինս այնքան է դուր եկել Ջոբսին, որ նա որոշել է ծանոթանալ Լոուրենի հետ ու վերցնել նրա հեռախոսահամարը։

Չցանկանալով երկարացնել` Ջոբսն աղջկան հրավիրել է ճաշի, սակայն, ինչպես շատ հաճախ պատահում է, ի հայտ է եկել խոչընդոտ. Ջոբսն այդ օրն ունեցել է գործնական ժողով:

Նստելով մեքենան՝ նա մի պահ ընկել է մտորումների գիրկն ու իրեն հետևյալ հարցը տվել. «Ինչպես կվարվեի ես, եթե սա լիներ կյանքիս վերջին օրը»։ Ներքուստ գուշակելով ճիշտ պատասխանը` Ջոբսը վերադարձել է համալսարան, գտել Լոուրենին ու իր հետ տարել։ Այդ պահից ի վեր նրանք այլևս չեն բաժանվել։

Ուստի՝ մեզնից յուրաքանչյուրը պետք է հստակ գիտակցի մի պարզ ճշմարտություն. այս աշխարհում ոչինչ հավերժ չէ։ Եթե մարդ հիշում է սա, ապա նրա ներսում առաջանում է ռիսկի դիմելու և «սկսած խաղն» ավարտին հասցնելու անկոտրում համարձակություն։

Հաճախակի Ինքներդ Ձեզ այս հարցը տվեք ու փորձեք հասկանալ, թե ինչն է Ձեզ համար ամենակարևորը, առաջնայինը: Արեք դա, քանի դեռ ուշ չէ:

Այ հենց հիմա, ինչ կանեիք, եթե սա լիներ Ձեր կյանքի վերջին օրը, հարց է հղում աղբյուրը։

Աղբյուր՝ tert.am

Մեկնաբանություններ