10 բան, ինչի մասին հավատացյալը երբեք չի զղջա

752
ջրվեժ

Ապրել Հիսուս Քրիստոսի նման. միանշանակ, սա մեծագույն կյանք է, որը երբևէ կարելի է ապրել:

Կյանքը առանց Քրիստոսի լի է բազում դժվարություններով և հիասթափություններով, մինչդեռ գոյություն ունեն շատ բաներ, որոնց մասին դուք երբեք չեք զղջա՝ ապրելով հավատացյալ մարդու բարեպաշտ կյանքով:

  1. Աղոթել (1 Թեսաղոնիկեցիների 5:17)

Աղոթքը մոտեցնում է Աստծուն, Նրա սիրուն և վերին զորությանը: Երբ մենք աղոթում ենք, մենք մտնում ենք ուղիղ կապի մեջ մեր Արարչի հետ: Աղոթելը միշտ չէ, որ հեշտ է, բայց արժե:

  1. Ընծայել մեր կյանքը Քրիստոսին (Հռոմեացիների 12:1)

Ես չեմ կարողանում հիշել գոնե մեկին, ով զղջացել է իր կյանքում՝ հանդիպելով Հիսուս Քրիստոսի սիրուն և ողորմությանը: Դա մի բան է, ինչը չի կարող տալ այս աշխարհը:

  1. Կարդալ Աստվածաշունչ (Սաղմոս 119:105)

Աստծո Խոսքը մեր հոգու համար կյանքի աղբյուր է: Եվ այն ժամանակ, երբ մենք կարդում ենք Աստվածաշունչ, որպեսզի ճանաչենք Աստծուն, Նրա առաջնորդությունը և մեր կոչումը, Աստծո ներկայությունը մեր կյանքում կշարունակի աճել:

  1. Ուրիշներին դասել մեզնից բարձր (Փիլիպեցիների 2:3)

Խոնարհությունը բանալի է: Դեռ ոչ ոք չի զղջացել՝ խոնարհության մասին մտորելով: Հիսուսին հետևելը պարբերաբար կմաքրի մեզ հպարտությունից, իր հերթին կսովորեցնի մեր մերձավորին դասել մեզնից բարձր, ինչպես նաև քիչ փնտրել մեր անձերի շահը:

  1. Սիրել մերձավորին (Մարկոս 12:31)

Մենք սիրում ենք, որովհետև նախ Աստված սիրեց մեզ: Խաչի վրա Քրիստոսի զոհը` ինքնին սիրո նկարագիր է և մեր կոչումն է, որպես Քրիստոսի հետնորդի, սիրել մերձավորին, անկախ իրավիճակներից: Շատ մարդիկ զղջում են, որ մերժել են իրենց մտերիմներին, բայց ոչ ոք երբևէ չի զղջացել, որ սիրել է նրանց:

woman-918707_1280

  1. Սփռել ողորմություն (Մատթեոս 6:15)

Մեզնից ոչ ոք արժանի չէ Աստծո ողորմությանը, բայց Նա այսպես թե այնպես շարունակում է ցուցաբերել այն: Մենք կոտրված, խճճված և տանջված մարդիկ ենք, բայց շնորհով մենք ազատ ենք անցյալի ստրկությունից: Ուրիշներին ցուցաբերած ողորմությունը մեզ կդարձնի ազատ այնքանով, որքանով մենք գտնում ենք, որ նրանց խաղաղություն կբերի:

  1. Թողել Աստծուն , որ առաջնորդի մեզ` ունենալ հավատ (Առակաց 3:6)

Դուք չեք զղջա, եթե թողնեք, որ Աստված առաջնորդի ձեզ:  Ինչո՞ւ: Որովհետև Աստծո ծրագիրն է մեր կյանքի համար` ընդունել Նրա կամքը, վստահել Նրա խոստումներին, և կատարել Մեծ հանձնարարականը: Հետևել Աստծո առաջնորդությանը ամենևին էլ հեշտ չէ, բայց արժե:

  1. Հակառակ գնալ գայթակղությանը (Հակոբոս 4:7)

Գայթակղությունը մեզ տանում է մի ճանապարհով, որը հակառակ է Աստծուն: Որպես քրիստոնյա՝ մենք կանչված ենք փախչել փորձությունից, և դրա փոխարեն հետևել այն ճանապարհին, որը Հիսուսը պատրաստել է մեզ համար: Գայթակղությունը տանում է մեղքի, իսկ մեղքը միշտ հիասթափություն է առաջ բերում:

  1. Գտնել ապահովություն Աստծո ձեռքերում (Սաղմոս 119:8)

Աստված մեր պաշտպանությունն է, մխիթարությունը և վահանը անհրաժեշտության դեպքում: Աստծո ձեռքը ապահովություն է նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, և վստահում են Նրա զորությանը: Դա այն է, ինչի մասին դուք երբեք չեք զղջա: Աստծո ձեռքերում ընդունե՛ք մխիթարութուն և հասկացե՛ք, որ ավելի ապահով տեղ չկա:

  1. Զերծ մնալ սեռական անմաքրությունից (1 Կորնթացիների 6:18)

Մաքրությունը ճանապարհ է հարթում ճշմարիտ ինտիմ մտերմության համար: Չնայած նրան, որ մեր մշակույթը սեքսը և սեռական անմաքրությունը վերածել է հոբբիի, Աստծո ցանկությունը մեր կյանքերի համար ամուսնության մեջ և նրանից դուրս` սեռային մաքրությունն է և ժուժկալությունն արտամուսնական կապերից: Պոռնկագրական ֆիլմերի դիտումը, նախամուսնական սեռական հարաբերությունները և ամուսնական անհավատարմությունը այն է, ինչի մասին անպայման կզղջաք հետագայում:

Մնացե՛ք կենտրոնացած Աստծո ծրագրի վրա ձեր կյանքի համար:

Թարգմանեց Անուշ Գալոյանը
Աղբյուր՝ charismamag.com

Մեկնաբանություններ