10 բան, որոնցից պետք է խուսափել հարաբերություններում

577

1. Անուշադրություն

Եթե ձեզ մոտ սովորական է դարձել այն իրավիճակը, երբ ձեզանից մեկը ստուգում է էլ. փոստի պարունակությունը կամ էլ օնլայն զրույցներ է վարում ընկերների հետ, իսկ մյուսը՝ նույն սենյակում գտնվելով, ձանձրանում է, ուրեմն ժամանակն է ինչ-որ բան փոխել ձեր հարաբերություններում: Այդ «ինչ-որ բանը» կոչվում է «անուշադրություն»: Աշխատեք ավելի ուշադիր լինել ձեր երկրորդ կեսի նկատմամբ:

2. Հաճոյախոսությունների պակաս

Դիմացինի համար հաճելի խոսքեր լսելը երբեք չափից ավելի շատ չի լինում: Հարաբերություններում որոշակի կետի հասնելուց հետո շատերը սկսում են մոռանալ այս հասարակ ճշմարտության մասին և դադարում են իրենց սիրելիին ասել այն բառերը, որոնք մի ժամանակ այնքան հաճախ էին ասում: Ոչինչ այնքան չի նպաստում լավ տրամադրություն ստեղծելուն, ինչքան սիրելիի կողմից ասված ջերմ խոսքերը:

3. Մրցակցություն

Միմյանց հետ մշտապես մրցակցելու սովորությունը կարող է հանգեցնել այն վիճակին, երբ դուք կսկեք աստիճանաբար մոռանալ , որ ռոմանտիկ հարաբերությունների մեջ ամենևին պետք չէ հաշվել, թե ձեզանից ով է ավելի շատ ասել «սիրում եմ» բառը կամ ով է ավելի շատ հաղորդագրություններ ուղարկել մյուսին:

4. Չիրականացվաց խոստումներ

Վստահություն — ահա ցանկացած տեսակի հարաբերությունների հիմնաքարը: Երբեք մի խոստացեք այն, ինչը չեք կարող կատարել: Միշտ պահեք ձեր խոստումը:

5. Շատախոսություն

Սովորեք լսել ձեր սիրելիին, երբ նա խոսում է: Ուշադիր եղեք, որպեսզի սեփական շատախոսությամբ տարվելով, բաց չթողնեք դիմացինին լսելու պահը: Լսել սովորելը կհանգեցնի նրան, որ վիճաբաննությունների մեծ մասը կավարտվեն, դեռ չսկսված:

6. Ցրվածություն

Եթե զրույցի ժամանակ ձեր զրուցընկերը ավելի շատ լռում է, դա դեռ չի նշանակում, որ նա լսում է ձեզ: Ցրվածությունը նշան է այն բանի, որ ձեր զրուցընկերը կամ այն ինչ ասում է նա, կարևոր չէ ձեզ համար: Ձեր հարցերով ցույց տվեք, որ ձեր ուշադրությունը զրուցակցի վրա է, և ոչ թե նախօրեին կայացած ֆուտբոլային հանդիպման հաշիվը ճշտելու վրա:

7. Թեթևամիտ վերաբերմունք հարաբերությունների նկատմամբ

Շատ զույգերի մոտ հարաբերությունները առաջնային նշանակություն են ունենում միայն շփման սկզբնական ժամանակահատվածում: Հետագայում, նոր ուղենիշերի հայտնվելուն զուգընթաց (երեխաներ, աշխատանք, չափից շատ ժամանակ խլող ընկերական շրջապատ), սիրելի մարդու հետ ունեցած շփումը մղվում է երկրորդ պլան: Իսկ այդ վիճակն էլ հանգեցնում է օտարացման զգացողության ի հայտ գալուն:

8. Մշտական քննադատություն

Անընդհատ քննադատելով ձեր կողքին գտնվող մարդուն, դուք մի «գեղեցիկ» օր կտեսնեք, որ մենակ եք մնացել: Քննադատությունը և դիմացինի սխալները մատնացույց անելը պետք է լինեն տեղին և չափի մեջ, հակառակ դեպքում դրանք վերածվում են ինքնանպատակ «մրցակցության»:

9. Մանրախնդրություն

Մանրախնդրությունը, ինչպես և քննադատությունը, շատ արագ հանգեցնում է նույնիսկ ամենաամուր հարաբերությունների փլուզմանը: Փորձեք ընդունել ձեր սիրելիին այնպես, ինչպես նա կա:

10. Դիմացինին փոխելու ցանկություն

Ձեր կողքին գտնվող անձնավորությունն ուրիշ, հաճախ ձեզանից շատ տարբերվող անհատականություն է՝ բնավորության իր գծերով, լավ թե վատ: Աշխարհում չկան երկու բացարձակապես միանման մարդիկ: Միշտ հիշեք այս հասարակ ճշմարտությունը ամեն անգամ, երբ ցանկություն է առաջանում ասել նրան, որ ինչ-որ բան նրա մեջ «ուրիշ» է, ոչ այնպես, ինչպես դուք եք պատկերացրել: Նորից՝ փորձեք ընդունել ձեր սիրելիին այնպես, ինչպես նա կա:

Աղբյուր՝ barometer.am

Մեկնաբանություններ