10 զբաղմունք, որոնց հաջողակ մարդիկ տրամադրում են իրենց ժամանակը

645
doing

Այն, թե ինչով ենք մենք զբաղվում աշխատանքից հետո, թե ինչ ենք անում երեկոյան կամ հանգստյան օրերին՝ իր անմիջական ազդեցությունն ունի մեր կարիերայի վրա:

  1. Զբաղվե՛ք սպորտով կամ պարզապես զբոսնե՛ք

Այս խորհուրդը գուցե բազմիցս լսել եք և դեռ շատ կլսեք: Իրականում, դժվար է գնահատել ֆիզիկական ակտիվության դերը, քանի որ այն խթանում է մեր ստեղծագործական միքտը, ինքնավստահությունը, զգացմունքային հավասարակշռությունը՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում:

Էական չէ` ինչով կզբաղվեք. մարզում մարզասրահում, յոգա կամ, պարզապես, զբոսանք պուրակում: Եթե ցանկանում եք առնվազն 8 ժամ ակտիվություն ցուցաբերել աշխատավայրում, ապա հատկացրեք մի փոքր ժամանակ Ձեր մարմնին:

  1. Փնտրե՛ք ոգեշնչման աղբյուր և պատրաստակա՛մ եղեք նոր փորձ ձեռք բերելուն

Մեզ շրջապատող աշխարհում այնքան հետաքրքրություններ կան, որ պարզապես անխոհեմ քայլ կհամարվի երեկոները պարզապես տանն անցկացնելը: Փորձե՛ք ավելի հաճախ դուրս գալ Ձեր առանձնավայրից և փնտրե՛ք ոգեշնչման աղբյուր անգամ ամենաանհավանական վայրերում. եթե խոհարար եք, ապա այցելեք թարգարան, եթե նկարիչ եք` ռեստորան: Նոր միջավայրը թարմություն կհաղորդի Ձեր մտքին և հնարավոր է` գտնեք լուծում` վաղուց լուծում չստացած խնդիրների համար:

Ճիշտ է` նստակյաց կյանքն ունի դրական կողմեր, սակայն նայե՛ք Ձեր շուրջը: Երբևէ տեսե՞լ եք, որ որևէ մեծ ընկերության տնօրեն վատնի իր ամբողջ ժամանակը հեռուստացույցի դիմաց: Մենք` ոչ:

  1. Հարթե՛ք հարաբերությունները Ձեր ընկերների, հարազատների և աշխատակիցների հետ.

Ժամանակը հաճախ չի բավարարում հեռախոսազանգեր կատարելու համար, և, հետևաբար, ավելորդ է խոսել հանդիպումների մասին:

Շփումն, իրականում, ավելի օգտավետ է, քան անտարբերությունը: Բոլոր խնդիրները բացասաբար են ազդում մեզ վրա` անդրադառնալով նաև մեր աշխատանքի արդյունավետության վրա:

Հարազատների և աշխատակիցների  հետ հարաբերությունները կարելի է լավացնել ընթրիքի կամ, պարզապես, միասին ժամանակ անցկացնելու միջոցով:

  1. Սովորե՛ք ասել «Ո՛չ»

Խելացի մարդիկ գիտեն, որ միաժամանակ մի քանի գործողություն ձեռնարկելը խոհեմ չէ:

Ոչ օգտակար երևույթին «Այո՛»  ասելը նշանակում է ինքնաբերաբար ասել «Ո՛չ»  մի շարք այլ բաների, որոնք, իրականում, ավելի կարևոր են: Որքան շուտ այս ամենը սկսեք գիտակցել, այնքան շուտ կհասնեք հաջողության:

  1. Անցկացրե՛ք ժամանակ բնության գրկում.

Դժվար է լինել լավ մարզավիճակում, եթե օրեր շարունակ օդ եք շնչում օդորակիչների միջոցով և աշխատում արհեստական լուսավորության ներքո: Այդպես չի կարելի ոչ միայն աշխատել, այլև ապրել: Նպատակաուղղված մարդիկ կարողանում են գտնել ժամանակ` բնության հետ մենակ մնալու համար, որի ընթացքում նրանք վերականգնում են իրենց ուժերը և էներգիան:

  1. Փորձե՛ք «offline» ռեժիմը.

Համացանցը և սոցցանցերը չեն թողնում հանգստանալ օրեր շարունակ: Հաջողակ մարդիկ կարողանում են գտնել այնպիսի ժամանակ, որ պատկանում է միայն ու միայն իրենց:

Դուք երբեք չեք կարողանա հանգստանալ, եթե ամեն վայրկյան հետևեք սոցցանցերում կատարվող իրադարձություններին: Կտրվե՛ք այդ մղձավանջից: Մի քանի ժամերի դադարը հազիվ թե «աշխարհի վերջը» լինի:

  1. Ստեղծե՛ք երեկոյան սովորույթներ

Ոմանք երեկոյան ի մի են բերում իրենց մտքերը, ոմանք ընթերցանությամբ են զբաղվում, որպեսզի մոռացության մատնեն առօրյա հոգսերն ու խնդիրները, ոմանք էլ անջատում  են կապի բոլոր տեսակի միջոցները:

Ուշադրությու՛ն դարձրեք Ձեր երեկոն ճիշտ կազմակերպելուն, որպեսզի հավաքեք բավականաչափ էներգիա` գալիք օրը մեծ ուժով ու եռանդով դիմավորելու համար:

  1. Կազմակերպե՛ք Ձեզ համար իսկական հանգիստ

Այժմյան կյանքի ռիթմը թույլ չի տալիս հանգստանալ անգամ անձնական կյանք վարելու համար նախատեսված ժամանակահատվածում: Հանգիստ ունենում են անգամ հսկա ձեռնարկատերերը: Եթե նրանք գտել են դրա համար ժամանակ` ինչ կասեք Դու՞ք:

  1. Միշտ փորձե՛ք մի նոր բան սովորել ու հասկանալ

Անընդհատ նոր բան սովորելով` մենք ոչ միայն սնում ենք մեզ, այլև մարզում ենք մեր միտքը` չթողնելով, որ այն մթագնի:

Հաճախե՛ք դասընթացների կամ ընդունվե՛ք որևէ ուսումնական հաստատություն` նոր մասնագիտություն ձեռք բերելու համար:

  1. Ազատվե՛ք սթրեսներից և ժամանա՛կ հատկացրեք Ձեզ

Որտեղ էլ որ աշխատեք, ինչ միջավայրում էլ որ լինեք, սթրեսներն ամենուր են: Սա ազդում է մեր ինքնազգացողության և արդյունավետության վրա: Հաջողակ մարդիկ սա լավ են հասկանում և օգտագործում են իրենց ազատ ժամանակը` սեփական անձը սնելու համար:

Յուրաքանչյուր շաբաթն ունի 168 ժամ: 40 ժամն անցկացնում եք աշխատելիս, իսկ սնվելու, քնի, հանգստի և մնացյալի համար կա 128 ժամ: Լա՛վ մտածեք, թե ինչի վրա եք ծախսում Ձեր 128 ժամը:

Խելամի՛տ օգտագործեք Ձեր ժամանակը:

Աղբյուր՝ newmag.am

Մեկնաբանություններ