10 պատճառ, որ Դուք պետք է եկեղեցի գնաք

929

1. Եթե դուք Քրիստոսին ենք հետևում, ապա Քրիստոսի մարմնի մասն եք կազմում: Ըստ էության դուք կապնված եք, կապ ունեք այդ մարմնի հետ: Ես մի շատ անուշ և քաղցր երտասարդ կնոջ եմ ճանաչում, ով այժմ հետվիրահատական ապաքինման մեջ է գտնվում: Նրա աջ ոտքի վրա ուռուցք կար: Ես կարող եմ պատկերացնել, թե դա որքան ցավոտ և դժվար բան է (Ա Կոր. 12:27):

2. Աստված ցանկանում է ձեր միջոցով ցույց տալ, թե Ինքն ով է: Երբ դուք ներգրավված եք լինում և մասնակցում եք եկեղեցական կյանքին, մարդիկ սկսում են ավելի լավ պատկերացում կազմել և հասկանալ, թե ով է Աստված իրականում (1Կոր. 12:7): Խենթություն է, այնպես չէ՞:

3. Ձեզ հոգևոր պարգև է տրված, որը դուք պետք է օգտագործեք Քրիստոսի մարմնի շինության համար: Ձեր պարգևը շատ կարևոր է մնացած հավատացյալների համար, նրանք դրա կարիքը շատ ունեն (Ա Կոր. 12):

4. Դուք պետք է այլ հավատացյալների հետ մեկտեղ ուտեք, սովորեք և աղոթեք (Գործք 2․42-47):

5. Դուք պետք է առնչություն, շփում ունենաք ձեր հավատակիցների հետ, իսկ դա նշանակում է, որ դուք պետք է բավականին ժամանակ անցկացնեք նրանց հետ, որպեսզի տեսնեք ձեր եղբայրների և քույրերի կարիքները: Նրանք կցանկանան իրենց կարիքները բաժնեկցել ձեզ հետ (Գործք 2․45):

6. Ինչպես դուք, այնպես էլ մնացած հավատացյալներն անընդհատ քաջալերանքի կարիք ունեն, որովհետև այս կյանքն իսկապես դժվար է (Եբր. 10․25):

7. Կյանքի բոլոր վայրիվերումների մեջ դուք պետք է ուրախանաք և տխրեք մնացած հավատացյալների հետ: Դա կարող է պատահել միայն այն ժամանակ, երբ դուք շարունակաբար հանդպում եք նրանց հետ (Հռ. 12․15):

8. Աստված պատրաստվում է հաճախ մխիթարել ձեզ այլ հավատացյալների խոսքերի և գործողությունների միջոցով և Աստված ցանկանում է, որպեսզի դուք ըմբռնեք և ընդունեք ձեր շրջապատում գտնվող հավատացյալների մխիթարությունը (Բ Կոր. 1.3-4):

9. Եթե Աստված ձեր Հայրն է, ուրեմն եկեղեցին էլ ձեր ընտանիքն է (Փիլիպ.1.2):

10. Երբ դուք այլ հավատացյալների հետ մեկտեղ եք հավաքվում և սիրում եք նրանց` Աստծո սերը կատարյալ է դառնում ձեր մեջ (Ա Հովհ. 4.12):
Տեսնո՞ւմ եք` եկեղեցին ձեր կարիքն ունի, իսկ դուք էլ՝ եկեղեցու:

Այս աշխարհը կեղտոտ և բարոյազուրկ է: Ձեզ ժամանակ առ ժամանակ ցավ կպատճառեն, դուք հաճախ կհիասթափվեք մարդկանցից, սակայն եկեղեցին Աստծո կողմից նախատեսված վայրն է, և եթե դուք եկեղեցի եք գնում, ապա դա Աստծուն փառք է բերում և ինքներդ էլ մեծ ուրախություն եք գտնում:

Խնդրում եմ ձեզ, գնացե’ք եկեղեցի:

Հեղինակ՝ Քրիսթի Ֆիթսվոթեր / charismamag.com
Թարգմանեց՝ Նաիրա Սիմոնյանը / vazgenarseni.com

Մեկնաբանություններ