1000 դրամը: Մի ուսանողուհու պատմածը:

182

Մեր մուտքի 5-րդ հարկում մի ծեր տատիկ է ապրում: Ամուսինը մահացել է 5 տարի առաջ: Իսկ աղջիկը՝ ամուսնու և երկու երեխաների հետ երկու տարի առաջ զոհվեց ավտովթարից:

 Մի օր, երբ վերադառնում էի համալսարանից, մեր մուտքի դռան վրա հայտարարություն էր փակցված. 

«Կորցրել եմ 1000 դրամ: Գտնողին խնդրում եմ վերադարձնել 76 բնակարան: Թոշակս շատ քիչ է, հազիվ հացին է բավարարում»:

76 բնակարանում ապրում էր տատիկը:

Ուրախ-ուրախ պայուսակիցս հանեցի 1000 դրամ և բարձրացա 5-րդ հարկ: Երբ փողը տվեցի տատիկին, սկսեց լաց լինել. 

— Դու տասներկուերորդ մարդն ես, որ ինձ փող է բերում,- ասաց:

Ես ժպտացի և արդեն ուզում էի հեռանալ, երբ տատիկը խնդրեց. 

— Ի՞նչ կլինի, պոկի՛ր հայտարարությունը: Այն ես չեմ փակցրել:

Մարդկանց բարությունն ու կարեկցանքը ինձ հույս է ներշնչում…

«Որովհետեւ նրա արարածներն ենք՝ Քրիստոս Յիսուսով ստեղծուածներ բարի գործերի համար, որոնց համար էլ Աստուած առաջուց պատրաստեց մեզ, որպէսզի դրանք կատարենք» (Եփես. 2:10)։ 

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ