Քո հաղթության բանալին

912

Այնքան հեշտ է պատճառներ բերել թե «ես չեմ կարող, ես վախենում եմ, իմ մոտ չի ստացվում, ուժս չի պատում, ես մենակ եմ…»:

Քանի դեռ մարդն այսպես մտածի, ոչ մի տեղ չի հասնի ու ամեն ինչ կկորցնի: Մեր երկնավոր Հայրը հաճեցավ մեզ իր արքայությունը տալ (Ղուկ. 12:32), իսկ մենք ասում ենք «չեմ կարող, վախենում եմ, չի ստացվի…»:

Սիրելի մարդիկ, դուք մենակ չէք, դուք փրկիչ ու առաջնորդ ունեք: Մեր Տեր Հիսուսը ցույց տվեց ճանապարհը՝ հավատալ Աստծուն, եսասիրությունից դառնալ դեպի մարդասիրություն, վերցնել սեփական խաչն ու հետևել իրեն (Ղուկ. 9:23): Ու դուք հաղթում եք: Ու դուք երբևէ-չվերջացող կյանք եք ստանում: Ու դուք կարող եք մի այնպիսի բանի հասնել, որ դուք մահ չեք ճաշակի, մինչև որ չտեսնեք Աստծո արքայությունը: (Ղուկ. 9:27):

Արմեն Հարեյան

Ֆեյսբուքյան գրառում

Մեկնաբանություններ