14 զորավոր խոսքեր, որոնք ավելի են ընդգծում Զատկի խորհուրդը

771

Զատիկն ասում է՝ դու կարող ես ճշմարտությունը դնել գերեզմանում, բայց այն չի մնա այնտեղ:
Քլարենս Վ.Հոլ

Քարը գլորվեց այն կողմ ոչ թե նրա համար, որ Քրիստոսը կարողանա դուրս գալ այնտեղից, այլ որպեսզի աշակերտները կարողանան ներս մտնել:
Պիտեր Մարշալ

Մենք ապրում ենք և մահանում, իսկ Քրիստոսը մահացավ և ապրեց:
Ջոն Սքոթ

Մի՛ տրվիր հուսահատությանը. Մենք Զատիկի ժողովուրդն ենք, իսկ մեր երգը «Ալելուիա»-ն է:
Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ

Քրիստոսը ոչ միայն իր ապրած կյանքով է խոսել մեզ հետ, այլ նաև իր մահվամբ:
Սորեն Քիրքգարդ

«Եւ եթէ Քրիստոսը յարութիւն չէ առել, ուրեմն ունայն է մեր քարոզութիւնը, եւ ունայն է ձեր հաւատքն էլ»։
Պողոս Առաքյալ – Ա թուղթ առ Կորնթացիս 15.14

Հիսուսը չի մահացել խաչի վրա, որպեսզի մենք հարմարավետ և բարեկեցիկ կյանք ունենանք: Նրա նպատակը շավ ավելի խորն էր. Նա ուզում է իր պես դարձնել մեզ և տանել երկինք: Սա է մեր մեծագույն առանձնաշնորհը, անմիջական պատասխանատվությունն ու վերջնական նպատակակետը:
Ռիք Ուորեն

Մեր Տերը գրել է հարության խոստման մասին ոչ միայն գրքերում, այլև գարնանային ամեն մի տերևի վրա:
Մարտին Լյութեր

Մեր հին պատմությունն ավարտվում է խաչի վրա, մեր նոր պատմությունը սկսվում է հարությամբ:
Ուոչման Նի

Զատիկը պատասխանն է ամեն մի «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ ինձ թողեցիր…» խոսքերի:
Մադելին լ՛Էնգլի

Մենք երբեք չպետք է մոռանանք, որ ո՛չ թե հրեաները կամ հռոմեացիները գամեցին նրան խաչափայտին, այլ իմ մեղքերը, քո մեղքերը, աշխարհի մեղքերը:
Ֆրենկլին Գրեհեմ

Թո՛ղ ամեն տղամարդ և կին իրեն անմահ համարի: Թո՛ղ Նրա հարությամբ ըմբռնեն Հիսուսի հայտնությունը: Թո՛ղ ոչ միայն ասեն «Քրիստոս հարյա՛վ», այլ նաև ավելացնեն «Ես հարությո՛ւն կառնեմ»:
Ֆիլիպ Բրուկս

«Նա հարություն առավ, Նա այստեղ չէ»:
Մարկոս 16.6

«Յիսուսը նորան ասեց. Ես եմ յարութիւնը եւ կեանքը. ինձ հաւատացողը թէեւ մեռնի էլ, կ’ապրի։ Եւ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնիլ. Հաւատո՞ւմ ես սորան»:
Հիսուս Քրիստոս – Ավետարան ըստ Հովհաննու 11.25, 26

Մեկնաբանություններ