Ինչո՞վ է օգտակար սունկը

619

Սնկի օգտակարության մասին կան շատ կարծիքներ: Օրինակ՝ սունկն այնքան հարուստ է սպիտակուցներով, որ կարող է փոխարինել մսին: Իրականում, ըստ «MIGnews.com»-ի տվյալների, դա այդքան էլ այդպես չէ: Նույնիսկ շամպինյոն տեսակի սնկերում սպիտակուցների  պարունակությունը  3.5 անգամ ավելի քիչ է խոզի մսից և 4 անգամ ավելի քիչ տավարի կամ հավի մսից:

Սնկերի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանցում օրգանիզմի համար շատ օգտակար նյութեր կան: 100 գ սնկի մեջ պարունակվում է ավելի շատ ֆոսֆոր, քան նույնքան ծովամթերքում: Շամպինյոն սնկերը շատ ամինաթթուներ են պարունակում (լիզին, արգինին), որոնք նպաստում են հիշողության, սեռական ֆունկցիայի բարելավմանը, խոլեսթերինի մակարդակի նվազեցմանը և կանխում աթերոսկլերոզի և դրա հետ կապված սրտային և ուղեղի մի շարք հիվանդություններ:

mushroom-group

Բացի այդ, սունկը ածխաջրածնի ամենացածր պարունակությամբ սննդամթերքներից է. դա կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ: Սնկերի բաղադրության մեջ կա B վիտամին, որն օգնում է պաշտպանել կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի բջիջները:

Մեկնաբանություններ