Աղոթքի միջազգային օրը կհիշեն Սիրիան և Եգիպտոսը

158
Մի մարդ խելակորույս արագությամբ մոտենում է ծովափին գտնվող ժայռի գագաթին` ինքն իր հետ խոսելով.

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (ԵՀԽ) սեպտեմբերի 21-ին կանցկացնի Աղոթքի միջազգային օր հանուն խաղաղության: Աշխարհի բոլոր քրիստոնյաները կմիաբանվեն նեղության մեջ տառապող մյուս ազգերի համար աղոթքում:

 

Հանդիպմանը կաղոթեն Սիրիայում և Եգիպտոսում հակամարտությունների հաղթահարման համար:

«Ամեն օր նորություններով լսում ենք անարդարությունների, բռնությունների և տառապանքի մասին: Այդ պատճառով աղոթելու ենք խաղաղության համար», — ասել է ԵՀԽ ներկայացուցիչ Ջոնաթան Ֆռերիչսը:

«Դա կլինի կենդանի աղոթք, մեր հավատի վկայությունը, հույսի աղաղակ և խոստում, որ մենք լինելու ենք հանուն խաղաղության պայքարող աշակերտներ: Թող այդ օրը Աստված լսի մեր աղոթքը մեր երկրներում և նրանց սահմաններից դուրս խաղաղություն հաստատելու մասին» — ավելացրել է նա:

ԵՀԽ-ն բոլորին կոչ է անում այդ օրն աղոթել հանուն խաղաղության և տարածել այդ կոչը համացանցում:

Աղոթքի հանդիպումներ կազմակերպելու գաղափարը ԵՀԽ-ում առաջին անգամ քննարկվել է 2004 թվականին: Հանդիպման հիմնական նպատակը բռնությունների դեմ աղոթելն է: 

2001 թվականին ՄԱԿ-ը որոշում է ընդունել յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 21-ը նշել որպես Խաղաղության միջազգային օր:

Աղբյուր՝ news.christian.by

Մեկնաբանություններ