Գենդերի մասին օրենքը Կառավարությունը կուղարկի Ազգային ժողով

185
«Եվ այս արեք իմանալով ժամանակը. Որ ժամ է արդեն քնիցն զարթնել. Որովհետև հիմա մեզ ավելի մոտ է փրկությունը՝ քան թե այն ժամանակ՝ որ հավատացինք» (Հռոմեացիս 13:11)։

 

ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որտեղ տեղ գտած «գենդերը ձեռքբերովի սոցիալական վարք է» դրույթը հասարակության կողմից բուռն քննարկման հարց էր դարձել:

Նախագիծը ներկայացնելիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ բոլոր մտահոգությունները մեղմելու համար առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հենց այս հասկացությունը:

Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվել է նաև օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «գենդերային հարաբերություններ» բառերը փոխարինել «կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները» բառերով:

«Միջազգային փաստաթուղթը, որի հիման վրա ընդունվել է այս օրենքը, կոչվում է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիա, որն ընդունվել է 1993թ-ին։ Պետությունը ստանձնել է կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին պարտականություններ և կոչ է անում պետություններին դատապարտել կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը»,- բացատրեց նա:

Արտեմ Ասատրյանը նշեց, որ նույն հարցի հետ կապված «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է օրենսդրական նախագիծ ներկայացրել, որը, սակայն, խնդիրն ամբողջությամբ չի ներառել:Այդ իսկ պատճառով Կառավարությունը մերժեց պատգամավորի ներկայացրած նախագիծն ու ընդունեց իր կողմից ներկայացվածը:

Նշենք, որ Կառավարությունը նախագիծը կուղարկի Ազգային ժողով՝ գլխադասային հանձնաժողով։

 

Աղբյուր՝ tert.am

 

Մեկնաբանություններ