Հետաքրքիր փաստեր պաղպաղակի մասին

243

Ամառվա տապին զովացնող ամենապոպուլյար միջոցը պաղպաղակն է: Այդ կաթնային ուտեստը սիրում են գրեթե բոլորը. գրում է aravot.am-ը:Բոլոր ազգերն ունեն և սիրում են պաղպաղակ, мороженное, Ice Cream, crème glacée… և այն սիրողը եղանակ չունի ուտելու համար նախատեսված:

Բոլոր ազգերն ունեն և սիրում են պաղպաղակ, мороженное, Ice Cream, crème glacée… և այն սիրողը եղանակ չունի ուտելու համար նախատեսված: Հայտնի չէ, թե հստակ երբ և որտեղ է պատրաստվել առաջին պաղպաղակը, սակայն պատմությունից գիտենք, որ դեռևս Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ մրգերը և հատապտուղները սառեցվել են ձյան մեջ: Այդ նպատակով անգամ վարժեցվում էին հատուկ ստրուկներ, որ վերջիններս կարողանային արագ վազել, որպեսզի սարերից ձյուն բերելու ճանապարհին այն չհալչեր:

1325 թ.-ին ճանապարհորդ իտալացի Մարկո Պոլոն մի դեսերտի բաղադրատոմս բերեց Եվրոպա, որի սառեցման համար օգտագործում էին ոչ միայն սառույց և ձյուն, այլև սելիտրա: Սկզբում պաղպաղակը վաճառվում էր ափսեներով և միայն քաշով: Իսկ արդեն 19-րդ դարի վերջին պաղպաղակը սկսեցին վաճառել նաև թղթով:

Աշխարհում ամենաշատ պաղպաղակը սպառվում է ԱՄՆ-ում: Միջին հաշվով յուրաքանչյուր ամերիկացի տարեկան ուտում է շուրջ 20 կիլոգրամ պաղպաղակ:

1921 թվականին հայազգի Հարրի Թաթոյանը հայտնագործեց պաղպաղակի կոն պատրաստելու մեքենան:

Այսօր աշխարհում ամենից շատ պաղպաղակ ուտում են 5-12 տարեկան երեխաները և 45-ից բարձր տարիք ունեցող անձինք:

2011թ.-ին Կանադայում գտնվող Dairy Queen սրճարանը Yonge-Dundas Square-ի գլխավոր հրապարակում ցուցադրեց աշխարհի ամենամեծ տորթ-պաղպաղակը: Դրա պատրաստման համար պահանջվել է 9 տոննա պաղպաղակ, 365կգ. սառույց, 91 կգ. բիսկվիթի խմոր և 136 կգ. շոկոլադ:

Ամենահայտնի պաղպաղակային համը վանիլայինն է, իսկ ամենահայտնի լրացնող նյութը՝ շոկոլադե ծածկույթը: Ամեն 3 վայրկյանը մեկ աշխարհում պաղպաղակ է գնվում:

Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը համարվում է «Frozen Haute Chocolate» անվանումով պաղպաղակը, որի արժեքն է 25 000$: Այն գրանցված է նաև Գինեսի ռեկորդների գրքում:

Աղբյուր՝ aravot.am

Մեկնաբանություններ