Ինչպե՞ս վերցնել խնդրածը

1170

Մի կին քարոզչին ասում է.

-Շատ եմ աղոթել մեղքերիս թողության համար, բայց մնացել եմ անպատասխան:

-Քարոզիչը պատասխանում է.

-Երևի խնդիրն այն է, որ դուք խնդրում եք, բայց չեք ընդունում:

Կինն այդպես չէր կարծում: Նա քարոզչին հրավիրում է ճոխ հացկերույթի: Նախապես աղոթում են և սկսում ճաշել: Քարոզիչն անընդհատ կրկնում էր՝ քաղցած եմ, բայց ոչնչի ձեռք չէր տալիս: Կնոջը թվում է, թե քարոզիչը ծիծաղում է իր վրա և այլևս չի դիմանում քարոզչին ասում է.

-Դուք ինձ վշտացնում եք:

Քարոզիչն ասում է.

-Իսկ դուք մի՞թե չեք վշտացնում Աստծուն, երբ խնդրում եք փրկությունը, բայց չեք վերցնում:

Վերջապես կինը հասկանում է իսկությունը, աղոթում է ու ապաշխարում: Նա ընդունում է Հիսուս Քրիստոսին որպես իր անձնական Փրկիչ:

Մեկնաբանություններ