Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես…

1391

Մի քահանա մահվանից հետո հայտնվում է դժոխքի ու դրախտի ճամփաբաժանին: Հանկարծ նրան է մոտենում մի մարդ և հարցնում է, թե ո՛վ է:

— Դե, քահանա եմ, 40 տարի ծառայել եմ եկեղեցում:

— Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:

— Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Աստվածն է:

— Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում գնա ձախ:

Հաջորդիվ մոտենում է մի բողոքական պատվելի: Մարդը դարձյալ հարցնում է, թե ո՛վ է.

— Պատվելի եմ,-պատասխանում է,- 40 տարի քարոզչությամբ եմ զբաղվել:

— Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես,- հարցնում է մարդը:

— Իհարկե ճանաչում եմ. Նա իմ Տերն ու Փրկիչն է:

— Լավ,- պատասխանում է մարդը,- այդ դեպքում դու էլ գնա ձախ:

Ապա մի ծեր, կորամեջք տատիկ է մոտենում.

— Ո՞վ ես, -հարցնում է մարդը:

— Ես մի մեղավոր կին եմ. 40 տարի երգել եմ եկեղեցու երգչախմբում:

— Իսկ դու Քրիստոսին ճանաչո՞ւմ ես:

— Մեղա քեզ, Տե՛ր,- մրմնջում է տատիկը,- Քեզ ո՞վ չի ճանաչի…

Մեկնաբանություններ