Ուկրաինայում եկեղեցով ամուսնություններն ավելի ամուր են, քան պաշտոնականները

164

invictory.com կայքը, հղում անելով zn.ua-ին, գրում է.

Չափահաս ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը (84%) ամուսնացած են կամ եղել են ամուսնացած: Ընդ որում նրանց 26%-ը գտնվում են քաղաքացիական ամուսնության մեջ (վարում են համատեղ կյանք, բայց նրանց ամուսնությունը որևէ կերպ գրանցված չէ): Եկեղեցում պսակադրված է ուկրաինացիների 23%-ը: 

ԶԱԳՍ-ով գրանցված ամուսինների 11%-ը ներկայումս ամուսնալուծված են: Ամուսնալուծվել են նաև քաղաքացիական ամուսնություների 18%: Սակայն եկեղեցում պսակվածների միայն 6%-ն է ամուսնալուծվել:

Թեև ուկրաինացիների 80%-ը իրենք իրենց քրիստոնյա են համարում, սակայն եկեղեցում պսակադրվել գերադասում են հատկապես Արևմտյան Ուկրաինայում: Հենց այստեղ էլ ամուսնալուծությունների թիվը նվազագույնն է: Հաշվի առնելով եկեղեցու բացասական վերաբերմունքը ամուսնալուծությունների նկատմամբ կարելի է ենթադրել, որ եկեղեցում պսակվում են այն զույգերը, ովքեր ավելի վստահ են իրենց զգացմունքների վրա:

{fcomment}

Մեկնաբանություններ