ՀԱԵ միացյալ երիտասարդական համագումար Հանքավանում

321

Մարտի 10-12-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ ամենամյա միացյալ երիտասարդական համագումար, որին մասնակցեցին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 90 երիտասարդներ, Հայաստանի 12 քաղաքներից:

Ձյունառատ Հանքավանը հիանալի հնարավորություն ընձեռեց երիտասարդներին գարնանային ձյունը վայելելու եւ ձմեռային խաղերի մասնակցելու: Հրաշալի հաղորդակցությունից, #PlayTime ձևաչափով կազմակերպված ինտելեկտուալ եւ ժամանցային խաղերից առավել, երիտասարդները վայելեցին միասնական պաշտամունքները, Աստծո Խոսքի պատգամներն ու սերտողությունները:

«24/7» խորհրդանշական անվանումը կրող համագումարի ընթացքում երիտասարդները լսեցին եւ խոսեցին հավիտենական եւ ժամանակավոր ապահովության աղբյուրների մասին, մասնակցեցին սեմինարների՝ մարդկային, նյութական և ինտելեկտուալ ռեսուրսների, դրանց մեջ ապահովություններ փնտրելու թեմաներով: Համագումարի նպատակն էր՝ երիտասարդին օգնել, որպեսզի իր ապահովությունը օրվա 24 ժամը, շաբաթվա 7 օրը փնտրի Աստծո մեջ:

Համագումարի ընթացքում տեղի ունեցավ նաեւ «Նոր երգ» փառատոնի ձայնասկավառակի շնորհանդեսը, որին մասնակցեցին երգերի հեղինակներն ու կատարողները:

Բոլոր լուսանկարները՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանություններ