«Նոր Սերունդ» շարժումը Ուկրաինայում կազմակերպել է վերականգնողական կենտրոնների ամենամեծամասշտաբ կոնֆերանսը

398

Սեպտեմբերի 13-16-ին «Նոր Սերունդ» շարժման համար կայացավ ամենասպասված իրադարձությունը. կոնֆերանս՝ վերականգնողական կենտրոնների համար:

Արդեն 5 տարի անընդմեջ այս ամենամյա հանդիպումները մի վայրում են հավաքում այն մարդկանց, ովքեր որևէ ձևով կապված են վերականգնողական կենտրոնների հետ: Այլ կերպ ասած՝ սա վերականգնողական կենտրոնների ամենամեծամասշտաբ կոնֆերանսն է ոչ միայն Ուկրաինայում, այլև ողջ ԱՊՀ երկրների տարածքում:

1

Ավելի քան 2000 մարդ է գնացել Գենիչեսկ՝ կոնֆերանսին մասնակցություն ունենալու համար:

Ըստ սեպտեմբեր ամսվա վիճակագրական տվյալների «Նոր Սերունդ» շարժման մեջ   Ուկրաինայում և Ռուսաստանում գործում են 175 վերականգնողական կենտրոններ, որտեղ վերականգնման ընթացքի մեջ է շուրջ 2800 մարդ:

2

Կոնֆերանսի խոսնակներն էին «Նոր Սերունդ» շարժման ավագ եպիսկոպոս Անդրեյ Տիշչենկոն, եպիսկոպոսներ  Դմիտրիյ Մակարենկոն, Անդրեյ Կավալենկոն, Ալեկսանդր Գրիշինը, Անտոն Տիշչենկոն և Անդրեյ Նևոլինը:

3

Կոնֆերանսի ընթացքում առավոտյան և երեկոյան անցկացվում էին սեմինարներ, ծառայություններ, երկրպագություն և աղոթք, լինում էր շփում՝ վերականգնողական կենտրոնների ղեկավարնորի և անդամների միջև: Օրվա ընթացքում մասնակիցների համար նաև կազմակերպված էին ժամանցային ծրագրեր, որոնցից ամենասպասվածը ֆուտբոլի առաջնությունն էր՝ վերականգնողական կենտրոնների թիմերի միջև:

Վերջին օրվա երեկոյան կայացավ բժշկության և ազատագրության ծառայություն, որի ժամանակ շատերը բժշկվեցին զանազան հիվանդություններից և վկայեցին դրանց մասին:

4

Աղբյուր՝ newgeneration.am

Մեկնաբանություններ