Օրեն Լև Արիի ծառայությունները Հայաստանում

351

Ծառայողական այցով Հայաստան է գալիս Երուսաղեմից ավագ հովիվ, քարոզիչ Օրեն Լև Արին:

Օրեն Լև Արիի ծառայողական շրջագայությունը մարտի 17-ից սկսվել էր Վրաստանում, որը մարտի 21-ից կշարունակվի Հայաստանում:  Այցի խորագիրն է «Աբրահամի օրհնությունը»:

Սա առանձնահատուկ ժամանակ է, երբ Ատված Իր մարդկանց, Իր ծառայողներին ուղարկում է ինչ-որ երկրներ՝ Իր ժողովրդին ծառայելու համար: Հովիվ Օրենը ունի Աստծո կողմից իր սրտին դրված առանձնահատուկ խոսք՝ օրհնությունների մասին, որով կկիսվի բոլոր նրանց հետ, ովքեր ներկա կլինեն ծառայություններին:

Մենք պետք է իմանանք, որ ապրում ենք յուրահատուկ ժամանակաշրջանում, երբ Աստված միաբանում է Եկեղեցին և Իսրայելը, քանի որ Նա ինչ-որ զորավոր բան է պատրաստում այս օրերին, որպեսզի ավելիով փառավորվի Իր անունը և վերականգնվի Իսրայելի Եկեղեցին:

Բաց մի թողեք այս ծառայությունները: Հավատում ենք, որ սա կարող է դառնալ մեծ օրհնությունների սկիզբ ձեզ համար: Եվ ինչպես միշտ Հովիվ Օրեն Լև Արին կաղոթի նաև բժշկություններ համար: Հավատացեք, որ կստանաք, և կտրվի ձեզ:

Հովիվ Օրեն Լև Արին այս օրերին կծառայի հետևյալ եկեղեցիներում.

21.03- ք. Երևան «Կյանքի Խոսք» եկեղեցի, հովիվ Արթուր Սիմոնյան

22.03- ք. Աբովյան «Ավետարանական հավատքի եկեղեցի», հովիվ Վազգեն Զոհրաբյան

23.03- ք. Երևան «Նոր սերունդ» եկեղեցի, հովիվ Տիգրան Թադևոսյան

24.03- ք. Գյումրի, «Միջազգային Փառաբանության Կենտրոն», հովիվ Արա Կոջոյան

26.03- ք. Վանաձոր, « Գողգոթա» եկեղեցի Ռաֆայել Գրիգորյան (առավոտյան)

26.03- ք. Վանաձոր, «Ավետարանական հավատքի եկեղեցի», Տարոնի շրջան, հովիվ Հովհաննես Մաշակարյան, (կեսօրին)

Մեկնաբանություններ