Հրեշտակները անհատներ են. Նրանց մտածելու կարողությունը

324

Աստվածաշունչը սովորեցնում է, որ ամբողջ տիեզերքում գոյություն ունեն երեք տեսակի անհատներ: Աստվածային, հրեշտակային և մարդկային:

Չնայած այն բանին, որ նրանք ունեն իրենց առանձնահատկությունները, որոնցով բաժանվում են տարբեր կարգերի, սակայն բոլորն էլ ունեն ընդհանուր երեք գծեր՝ մտածելու կարողություն, զգացողություն և կամք: Մտածելու կարողություն Հրեշտակները, Աստվածային ու մարդկային էակները ունեն մտածելու կարողություն, որով տարբերվում են Աստծու մյուս ստեղծագործություններից: Ավելին, Աստծու հրեշտակները տարբերվում են իրենց իմաստությամբ՝ «Բանի կերպարանքը դարձնելու նպատակով ծառադ՝ Յովաբն արեց այս բանը, և իմ տերն իմաստուն է Աստծու հրեշտակի իմաստության պես, որ երկրի վրա ամեն բան իմանա»: Բ Թագ.14:20 Նրանք կարող են հաղորդակցվել մարդկանց հետ, գեղեցիկ կերպով դասավորելով իրենց միտքը:

Ծննդ. 19:1-2, Մատթ. 1:20-21, 2:13, 19-20, Ղուկ. 1:11-20, 26-38 Երբ Կափառնաումի ժողովարանում Տեր Հիսուսը հանդիպեց դևերից բռնված մարդուն, այն ժամանակ դևը սկսեց խոսել՝ դիմելով Տիրոջը: Նա տիրապետում էր գիտության, ընբռնում է իրավիճակը և հասկանում հրամանը: «Ժողովարանում մի մարդ կար, որ պիղծ դևի ոգի ուներ, ու մեծ ձայնով աղաղակեց ասելով. «Թող տուր, ի՞նչ ունես մեզ հետ, Հիսուս Նազովրեցի: Եկար մեզ կորցնելո՞ւ, գիտեմ քեզ, թե Դու ով ես, Աստծու Սուրբը»։ Հիսուսը սաստեց նրան և ասաց. «Պապանձվի՛ր և դուրս արի նրանից»:Եվ դևը նրան գետինը՝ մեջ տեղը խփեց ու դուրս եկավ նրանից, և ոչ մի վնաս չտվեց նրան»: Ղուկ. 4:33-35 Մենք գիտենք, որ դևերը ընկած հրեշտակներ են:

Չնայած, որ հրեշտակները մտածելակերպով ու իմաստությամբ շատ ավելի բարձր են կանգնած և տիրապետում են ավելի լայն ինֆորմացիայի քան մարդիկ՝ միևնույն է, նրանք ամենագետ չեն և նրանց մտային կարողությունները սահմանափակ են: Օրինակ՝ նրանք չգիտեն Տեր Հիսուսի գալուստի օրն ու ժամը՝ «Իսկ այն օրվա և ժամի համար ոչ ոք չգիտի, ոչ էլ երկնքի հրեշտակները, բայց միայն իմ Հայրը»։ Մատթ. 24:36 Իսկ մեղավորների փրկությունը նրանց համար մեծ գաղտնիք է պարունակում՝ «Ձեր հավատքի վախճանն ընդունելով, այսինքն հոգիների փրկությունը։ Այն փրկության համար որոնեցին ու քննեցին մարգարեները, որ մարգարեանում էին այն շնորհքի համար որ լինելու էր ձեր մեջ:

Քննելով, թե ինչպիսի՞ ժամանակի համար էր գուշակում Քրիստոսի Հոգին, որ նրանց մեջ էր: Սկզբից վկայելով Քրիստոսի չարչարանքները, իսկ դրանից հետո լինելու փառքը։ Որոնց հայտնվեց, որ ոչ թե իրենց անձերին, այլ մեզ էին մատակարարում այն բաները, որ հիմա պատմվեցին ձեզ նրանց ձեռքով, ավետարանեցին ձեզ՝ Սուրբ Հոգով, որ երկնքից ուղարկվեց, որի մեջ հրեշտակները ցանկանում են տեսնելով թափանցել»։  Ա Պետ. 1:9-12

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ