Ամերիկացիների 39%-ը ամեն շաբաթ Աստվածաշունչ է կարդում

253

Ամերիկայի Աստվածաշնչային ընկերությունը հրապարակել է ԱՄՆ-ում «Աստվածաշնչի վիճակի» մասին ամենամյա հետազոտության արդյունքները:

 Սոց.հարցմանը մասնակցել են հավատացյալ քաղաքացիներ և, առանձին, գործող կաթոլիկներ՝ ովքեր ամսական առնվազն մեկ անգամ մասնակցում են ժամերգության:

Հետազոտության արդյունքներով.

Բոլոր ամերիկացիների 88%-ը և գործող կաթոլիկների 98%-ը Աստվածաշունչ ունեն:

Երիտասարդները (18-ից 28 տարեկան) ավելի շատ են հետաքրքրված թե ինչ է ասում Աստվածաշունչը ռոմանտիկ հարաբերությունների, սեռական հարցերի, ծնող լինելու, ընտանեկան վեճերի և նման այլ թեմաների մասին, քան մեծահասակները:

<Բոլոր ամերիկացիների 47%-ը և գործող կաթոլիկների 21%-ը կարծում են, թե Աստվածաշունչը, Ղուրանը և Մորմոնի գիրքը «միևնույն ճշմարտության արտահայտման տարբեր միջոցներ են»:

Բոլոր ամերիկացիների 56%-ը և գործող կաթոլիկների 67%-ը կարծում են, որ Աստվածաշունչը բավականին փոքր ներգործություն ունի ժամանակակից հասարակության վրա:

Բոլոր ամերիկացիների 39%-ը և գործող կաթոլիկների 50%-ը Աստվածաշունչ կարդում են առնվազն ամեն շաբաթ:

Բոլոր ամերիկացիների 52%-ը և գործող կաթոլիկների 33%-ը հիմնականում կարդում են Աստվածաշնչի Հակոբ թագավորի հին և նոր թարգմանությունները:

Բոլոր ամերիկացիների 42%-ը և գործող կաթոլիկների 33%-ը կարող են թվարկել Աստվածաշնչի առաջին հինգ գրքերը:

Աղբյուր՝ cnlnews.tv

Մեկնաբանություններ