5 պատճառ, թե ինչու է գիրք կարդալն ավելի լավ, քան հեռուստացույց դիտելը

491

Բոլոր նրանց համար, ովքեր գիտեն, թե ինչ է երևակայությունը:

Ցույց տվեք մեկին, ով չի վատնել օրը հեռուստացույցի դիմաց բազմած՝ չիպս ուտելով, անգործության մեջ:

Երբեմն, լինում են ժամանակներ, որ բոլորս էլ անձնատուր ենք լինում անգործությանը:

Եվ ամենահեշտ միջոցն այդ «հին և բարի» արկղի առջև հարմար տեղավորվելն ու ոչինչ չանելն է: Սա կրկնակի անգամ լուրջ փորձություն է, քանի որ տարիների ընթացքում հեռուստացույցը դարձել է ժամանցի էժանագին տարբերակ:

Բայց չնայած սրան, հեռուստացույցը երբեք չի կարող այնքան օգտակար լինել, որքան գիրքը: Ահա 5 պատճառ, թե ինչու է գիրքն ավելի լավ, քան հեռուստացույցը:

1. Գիրքը եզակի է:

Իհարկե, եթե դուք վերցնեք գիրք, որն արդեն կարդացել եք, սյուժեն կլինի նույնը: Բայց շնորհիվ մեր սիրելի երևակայության, այնտեղ, որտեղ դուք պատկերացրել եք սպիտակ ծաղիկներ, մեկ ուրիշը կարող է պատկերացնել վարդագույն: Երբ դուք կարդում եք, ձեր ներքին երևակայությունը սկսում է աշխատել, իսկ դա չի կատարվում, երբ դուք նայում եք հեռուստացույց:

2. Գիրք կարդալու ընթացքում դուք կարող եք դադար տալ:

Եթե ցանկանաք, պարզապես կարող եք այն դնել մի կողմ և հետո շարունակել և դուք կարիք չունեք անցկացնելու անքուն գիշերներ՝ մտահոգվելով, որ կարող է որևէ նորություն բաց թողնեք: Գրքի դեպքում դուք կարող եք այն դադարեցնել ցանկացած պահի և շարունակել կարդալ հենց այնտեղից, որտեղ կանգ էիք առել:

3. Գրքերում չկան կրկնություններ:

Երբ դուք սկսում եք ընթերցել մեկ ուրիշ գիրք, դուք երբեք կարիք չեք ունենա ընթերցել ձեզ ծանոթ սյուժեն մի քանի անգամ: Այնտեղ միշտ կհանդիպեք նոր, թարմ արկածների: Գրքերում չկան պարբերաբար կրկնվող գովազդային ընդմիջումներ:

4. Գիրքը ոգեշնչման աղբյուր է:

Այն օգնում է զրույցի բռնվել նույնիսկ ձեզ օտար, ընթերցասեր մարդկանց հետ:Եթե դուք ունեք գիրք, ուրեմն դուք մենակ չեք: Այն կարող է փոխարինել նույնիսկ ընկերներին: Ընթերցանությունը կոգեշնչի ձեզ անելու բաներ, որոնց մասին դուք նույնիսկ չեք մտածել: Գիրքը գերբնական մի բան է:

5. Գիրքն ունի վերջ:

Նույնիսկ լավագույն հեռուստահաղորդումները դառնում են ձանձրալի և վատը, եթե դրանք չափազանց երկար են լինում եթերում: Գիրքը սկսվում է պատմությունով, որը պետք է պատմել և այն ավարտվում է, երբ լիովին պատմված է, այն միշտ ունի տրամաբանական ավարտ:

Սիրելի ընթերցողներ, մենք չենք կարող և չենք էլ ցանկանում պարտադրել, մենք պարզապես հորդորում ենք ձեր հանգիստն անցկացնել ավելի արդյունավետ և գնահատել յուրաքանչյուր րոպեն, որ տրված է ձեզ օրը գեղեցիկ անցկացնելու համար:

Կարդացեք գրքեր և շատ շուտով կհասկանաք, որ գտել եք ձեր կյանքի անփոխարինելի զրուցակցին և ընկերոջը:

Մերի Հովհաննիսյան

Աղբյուր՝ YerevanStyle.com

young-beautiful-girl-reading-a-book

Մեկնաբանություններ