55 փաստ՝ Քրիստոսի խաչելության մասին

575
  1. Սա երբևէ մարդու զգացած ամենացավոտ մահն էր։ Այս պարագայում «տանջանք» բառը առավել կիրառելի է, քան ցանկացած այլ պարագայում։
  2. Այս պատիժը կիրառվում էր անուղղելի ու ամենից ահավոր հանցագործների նկատմամբ։
  3. Հիսուսն ամբողջովին մերկացվել էր: Նրա հագուստը բաժանվել է Հռոմեացի զինվորների միջև։ Իրականացավ Սաղմոսի խոսքը՝ «Շորերս բաժանում են իրար մեջ, և պատմուճանս վիճակ գցում». Սաղմ. 22:18:
  4. Հիսուսի խաչելությունն անխուսափելիորեն բերում էր դաժան, դանդաղ և ցավոտ մահվան։
  5. Հիսուսի ծնկները ծալված են եղել 45 աստիճանով: Նա ստիպված է եղել Իր մարմնի ամբողջ ծանրությունը կրել ազդրերի մկանների վրա, ինչն անատոմիապես ճիշտ վիճակ չէ: Առանց ջղակծկումների այս դիրքով կարելի է մնալ ընդամենը մի քանի րոպե։
  6. Հիսուսի մարմնի ամբողջ քաշն ընկած էր Նրա մեխերով գամված ոտքերի վրա։ Քանի որ Հիսուսի ոտքերի մկանները շատ արագ հոգնել էին, Նրա մարմնի քաշը տեղափոխվել էր դաստակներին, ձեռքերին և ուսերին։
  7. Խաչի վրա մի քանի րոպե մնալուց հետո, Նրա ուսերը հոդախախտ էին եղել։ Եվս մի քանի րոպե անց Նրա արմունկներն ու դաստակները նույնպես հոդախախտ էին եղել։
  8. Վերին վերջույթների հոդախախտման արդյունքում Նրա ձեռքերը նորմայից երկարել էին մոտավորապես 9 դյույմով (23 սանտիմետր)։
  9. Ի հավելումն այս ամենի, իրականացավ նաև Սաղմոս 22.14-ի մարգարեությունը. «Ես ջրի պես թափվեցա, և իմ ամեն ոսկորները լուծվեցան․ Սիրտս որովայնումս հալած մոմի պես եղա»։
  10. Հիսուսի դաստակների, արմունկների և ուսերի հոդախախտից հետո Նրա մարմնի քաշը վերին վերջույթների միջոցով մեծ ճնշում առաջացրեց կրծքավանդակի շրջանում։
  11. Այս ամենը պատճառ դարձավ, որ Նրա կրծքավանդակը ամենաանբնական կերպով ձգվեց դեպի վերև և դեպի դուրս։ Նրա թոքերը գտնվում էին առավելագույն ներշնչելու վիճակում:
  12. Արտաշնչելու համար Հիսուսը ստիպված էր հենվելով մեխված ոտքերի վրա վեր բարձրացնել մարմինը, որպեսզի կրծքավանդակը շարժվեր դեպի ներքև և դեպի ներս՝ թոքերում եղած օդը արտաշնչելու համար։
  13. Նրա թոքերը գտնվում էին մշտական առավել ներշնչման դադարի վիճակում։ Բժշկության տեսակետից՝ խաչելությունն աղետ է։
  14. Խնդիրն այն էր, որ Հիսուսը չէր կարող հեշտությամբ հենվել ոտքերի վրա, քանի որ Նրա 45 աստիճանով ծալված ոտքերի մկանները, մշտապես լինելով ջղակծկված և անատոմիական անհավանական սխալ դԻրքում, փայտացել էին և չափազանց ցավում էին։
  15. Ի տարբերություն Խաչելության մասին Հոլիվուդյան բոլոր ֆիլմերի, զոհը բավականին ակտիվ էր։ Խաչված զոհը շնչելու համար ստիպված էր անընդհատ մոտ 30 սանտիմետրով  շարժվել վերև և ներքև։
  16. Շնչելու գործողությունը պատճառում էր տանջալի ցավ՝ շաղախված շնչահեղձ լինելու բացարձակ սարսափով։
  17. Քանի որ խաչելությունը տևեց վեց ժամ, Հիսուսը աստիճաննաբար ավելի քիչ էր կարողանում Իր մարմնի քաշը տեղափոխել ոտքերի վրա․ Նրա ազդրերի մկանները,  նաև մարմնի մյուս մկանները գնալով ուժասպառ էին լինում։ Նրա դաստակների, արմունկների և ուսերի հոդախախտը, ինչպես նաև կրծքավանդակի  բարձրացումը ավելի դժվար էր դարձնում Նրա շնչառությունը։ Խաչվելուց ընդամենը մի քանի րոպե հետո Հիսուսը սկսեց տառապել շնչահեղձությունից։
  18. Շնչելու համար վեր ու վար կատարած շարժումները պատճառ դարձան դաստակների, ոտքերի, հոդախախտ եղած արմունկների և ուսերի տանջալի ցավի։
  19. Որքան ուժասպառ էր լինում Հիսուսը, այնքան Նրա շարժումներն ավելի սակավ էին դառնում: Բայց շնչահեղձությունից մահանալու տագնապը ստիպում էր Նրան շարժվել, որպեսզի շնչի։
  20. Արտաշնչելու համար մարմինը վերև բարձրացնելու հետևանքով Հիսուսի մկաններում սկսվեցին տանջալի ցնցումներ։
  21. Դաստակների ջախջախված երկու կենտրոնական նյարդերը ամեն շարժման ժամանակ բառացիորեն պայթում էին ցավից։
  22. Հիսուսը ամբողջությամբ պատված էր արյունով և քրտինքով։
  23. Արյունը մտրակների հարվածների հետևանքն էր, որ գրեթե սպանեցին Նրան: Քրտինքը թոքերից օդի արտամղման հարկադիր ջանքերի հետևանքն էր։ Այս ողջ ընթացքում Նա ամբողջովին մերկ էր, և հրեաների արաջնորդները, ամբոխը և Իր կողքին խաչված ավազակները  ծաղրում էին, հայհոյում և ծիծաղում էին Նրա վրա։ Ավելին՝ Հիսուսի մայրը այս տեսարանի ականատեսն էր։
  24. Հիսուսի մարմինը ֆիզիկապես վերապրում էր դեպի մահ տանող մի շարք աղետալի կտտանքներ։
  25. Քանի որ Հիսուսը չէր կարողանում վերահսկել Իր թոքերի կանոնավոր օդափոխությունը, դրա հետևանքով գտնվում էր սակավաշնչառության վիճակում։
  26. Արյան մեջ թթվածնի մակարդակը սկսեց իջնել և Նրա մոտ առաջացավ հիպոքսիա (թթվածնային քաղց): Ածխաթթվի մակարդակն, ընդհակառակը, սկսեց աճել։ Այսպիսի վիճակը կոչվում է գերծայրահեղ:
  27. Ածխաթթվի մակարդակի աճի պատճառով Նրա սիրտը սկսեց արագ խփել, որպիսի մեծացնի թթվածնի հոսքը և ազատվի ածխաթթու գազից։
  28. Հիսուսի ուղեղի շնչառության կենտրոնը սկսեց թոքերին արագ շնչելու շտապ հրահանգներ ուղարկել: Հիսուսը սկսեց հևալ և խռխռացնել։
  29. Հիսուսի ֆիզիոլոգիական ռեֆլեքսները պահանջում էին, որ ավելի խորը շնչի, և Նա ինքնաբերաբար ավելի արագ էր վեր ու վար շարժվում՝ թեև ցավն ահագնանում էր։ Տառապալի շարժումները ամեն րոպե մի քանի անգամ կրկնվում էին, ինչը ուրախություն էր պատճառում ծաղրող ամբոխին, հռոմեացի զինվորներին և սինեդրիոնին։ «Ամեն Ինձ տեսնողները ծաղր են անում Ինձ. իրանց շրթունքները բաց են անում և գլուխ շարժում. «Նա Տիրոջը յուսացաւ, թող ազատէ դորան. թող փրկէ դորան՝ եթէ հաւանել է դորան». Սաղմ. 22.7-8:
  30. Իսկ Հիսուսը չէր կարողանում թթվածին մատակարարել Իր մարմնին՝ խաչի վրա մեխված լինելու և ուժասպառության պատճառով։
  31. Հիպոքսիան (թթվածնի պակաս) և հիպերկափնիան (չափից ավելի ածխաթթու) ստիպում էին, որ Նրա սիրտը ավելի ու ավելի արագ խփի։ Արդյունքում Հիսուսի մոտ առաջացավ տախիկարդիա (սրտի արագ բաբախյուն):
  32. Հիսուսի սիրտը գնալով ավելի արագ էր խփում՝ հավանաբար րոպեում հասնելով 220 զարկի։
  33. Հիսուսը տասնհինգ ժամ ոչինչ չէր խմել՝ սկսած երեկոյան ժամը 6-ից։ Հիշենք, որ Նա  նաև մտրակահարվել էր, ինչը գրեթե սպանել էր Նրան։
  34. Մտրակների, փշե պսակի, դաստակների և ոտքերի մեխերի, նաև հարվածների և ընկնելու հետևանքով առաջացած պատռվածքների պատճառով Հիսուսը ամբողջությամբ արյունահոսում էր։
  35. Հիսուսը արդեն լիովին էր ջրազրկվել և արյան ճնշումը իջել էր նվազագույնի։
  36. Զարկերակային ճնշումը հավանաբար 80/50 էր։
  37. Նա առաջին կարգի շոկի մեջ էր. Հիպովոլեմիա (արյան ցածր մակարդակ), տախիկարդիա (չափազանց արագ սրտի զարկ) և հիպերհիդրոսիս (չափազանց շատ քրտնարտադրություն)։
  38. Կեսօրին մոտ Հիսուսի սիրտը հավանաբար սկսեց անզորանալ։
  39. Հիսուսի թոքերը սկսվեցին լցվել ջրով։
  40. Սա ավելի դժվարացրեց առանց այդ էլ խիստ դժվարացած շնչառությունը։
  41. Հիսուսի մոտ սրտային և շնչառական անբավարարվածություն էր։
  42. Հիսուսն ասաց «ծարավ եմ», քանի որ Նրա մարմինը հեղուկ էր տենչում։ «Զօրութիւնս չորացաւ խեցիի պէս, եւ լեզուս քիմքիս է կպած. Եւ դու մահի հողի մէջ դրիր ինձ». Սաղմ. 22.15:
  43. Հիսուսի կյանքը կարող էր փրկել միայն արյան և պլազմայի ներարկումը։
  44. Հիսուսը չէր կարողանում ինչպես հարկն է շնչել և դանդաղ շնչահեղձ էր լինում։
  45. Այս  փուլում, Հիսուսի մոտ սկսվեց արյան շրջանառության խախտում (haemopericardium).
  46. Պլազման և արյունը սկսեցին հավաքվել Նրա սրտի շրջանում, որը կոչվում է պերիկարդիում։
  47. Նրա սրտի շուրջը հավաքվող հեղուկը առաջացրեց տամպոնադա (սա խանգարում էր Հիսուսի սրտի զարկերին)։
  48. Հիսուսի սրտի ֆիզիոլոգիական պահանջների աճի և Haemopericardium-ի պատճառով ի վերջո Հիսուսի սիրտը պայթեց: Ըստ ամենայնի հենց սա պատճառ դարձավ Նրա մահվան։
  49. Մահվան ընթացքը դանդաղացնելու նպատակով զինվորները խաչի վրա՝ ոտքերի տակ, տեղադրել էին փայտե փոքրիկ հարմարանք, որը «օգնում էր» Հիսուսին կրել Իր քաշը խաչի վրա։
  50. Սրա «շնորհիվ» խաչի վրա մեռնում էին մոտ 9 օրում։
  51. Երբ Հռոմեացիները ցանկանում էին արագացնել մահը, Նրանք պարզապես կոտրում էի զոհի ոտքերը՝ ստիպելով զոհին շնչահեղձ լինել րոպեների ընթացքում;
  52. Ցերեկը ժամը երեքին Հիսուս ասաց. «Կատարվեցավ»։ Այդ պահին Նա Հոգին տվեց և մահացավ։
  53. Երբ զինվորները եկան, որ կոտրեն Նրա ոտքերը, Նա արդեն մահացել էր։ Որպես մարգարեությունների իրականացում՝ Նրա ոչ մի ոսկորը չջարդվեց։
  54. Հիսուսը մահացավ մարդու կողմից երբևէ հնարված ամենադաժան և ամենաահավոր վեց ժամվա տանջանքներից հետո։
  55. Հիսուսը մահացավ, որ սովորական մարդիկ, ինչպիսին ես և դու, կարողանան Երկինք գնալ։

Այն, ինչ Նա ակնկալում է քեզնից, Իրեն՝ քո Տիրոջը և Աստծուն, սիրելն է ամբողջ սրտով, ամբողջ հոգով, ամբողջ զորությամբ և ամբողջ մտքով։

Կարո՞ղ ես սա անել հանուն Նրա։

Աղբյուր՝ iwilltrustinyou.org
Թարգմանեց՝ Անուշ Թութիկյանը

Մեկնաբանություններ