6 արտահայտություն, որ ավելի կարևոր են, քան՝ «Ես քեզ սիրում եմ»

835

Իհարկե պետք է ասել՝ «Ես քեզ սիրում եմ», սակայն  կան ավելի կարևոր արտահայտություններ:

1. Ես ներում եմ քեզ.

Ներում եմ բոլոր սխալներդ ու թերություններդ: Բոլոր վատ քայլերդ և հետագա սխալներդ:

2. Ես հանուն քեզ զոհաբերում եմ ինձ.

Ես միշտ կլինեմ կողքիդ, նույնիսկ երբ զբաղված լինեմ, կբռնեմ ձեռքդ, երբ դրա կարիքը ունենաս, կխնամեմ քեզ, երբ հիվանդանաս:

3. Ես հարգում եմ քեզ.

Հարգում եմ քեզ ինչպիսին կաս: Ես հարգում եմ քո գաղափարները, մտքերը, սկզբունքները:

4. Ես աջակցելու եմ քեզ.

Ես ձեռքս կմեկնեմ, երբ դրա կարիքը ունենաս: Կբարձրացնեմ քեզ, երբ ընկնես: Կաջակցեմ ցանկացած որոշման մեջ:

5. Ես պաշտպանելու եմ քեզ.

Կպաշտպանեմ քեզ ցավից, չեմ թողնի, որ քեզ նեղացնեն: Միշտ կլինեմ կողքիդ:

6. Ես կցված եմ քեզ.

Ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր նպատակները իրականան, որպեսզի դու քեզ երջանիկ զգաս: Առանց քեզ ես գոյություն չունեմ:

Աղբյուրը՝ past.am

Մեկնաբանություններ