7 մթերք, որոնք կօգնեն ազատվել մեջքի ցավից

422

Դիետոլոգներ Շոնա Ուիլքինսոնը, Մերիլի Գլենվիլը և Կասանդրա Բյորնսը նշել են 7 մթերք, որոնք կօգնեն ազատվել մեջքի ցավից:

Բազուկ

Բացի սրտանոթային համակարգի համար օգտակարությունից՝ բազուկը կարող է օգնել բորբոքային գործընթացների դեմ պայքարում, որոնք առաջացնում են մեջքի ցավ:

Կարմիր կաղամբ

Հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք իրենց հատկություններով մոտ են հատապտուղների հատկություններին: Կարմիր կաղամբը նաև հագեցած է վիտամին С-ով:

Յուղոտ ձուկ

Սաղմոնը, թյունիկը, սարդինան և ծովատառեխը հարուստ են օմեգեա-3 ճարպերով: Ձուկը ոչ միայն օգտակար է սրտի համար, այլև հակաբորբոքային ազդեցություն ունի:

Տերևավոր կանաչի

Տերևավոր կանաչին, օրինակ՝ սպանախը, հարուստ է կարոտինոիդներով և ֆլավոնոիդներով, որոնք աշխատանքի ընթացքում մշտապես նստած մարդկանց կօգնեն կանխել մեջքի հատվածի բորբոքումները:

Նարնջագույն բանջարեղեն

Դդումը, գազարը և այլ նարնջագույն բանջարեղեն պարունակում են մեծ քանակությամբ կարոտինոիդներ, ինչի շնորհիվ՝ մարդու իմունային համակարգն ամրանում է:

Անանաս

Այս միրգը հարուստ է ֆերմենտների համալիրով, որը հզոր հակաբորբոքային հատկություններ ունի:

Հատապտուղներ

Հատապտուղների մեծ մասը պոտենցիալ հակաօքսիդանտ և հակաբորբոքային ազդեցություն ունի:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ