7 սովորություն, որոնք մեզ բթացնում են

626

Կան ակնհայտ բաներ, որոնցից մարդու ուղեղը կարող է բթանալ: Սակայն հետևյալ 7 սովորության մասին, որոնք իջեցնում են մեր մտավոր կարողությունները, դժվար թե մեզանից մեկը կասկածել է, հայտնում է newsyou.info-ն:

Սեր ճարպոտ ուտելիքների հանդեպ

Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպով հարուստ սնունդը բացասաբար է ազդում մտքի ճկունության վրա, դանդաղեցնում ռեակցիան, վատացնում հիշողությունը և, ինչպես ցույց են տվել կենդանիների վրա կատարված փորձերը, առաջացնում է ընկճախտի զգացում:

Միանգամից շատ բան անելու սովորություն

Ինչպես պատմել է Մասասչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի փորձագետ Էրլ Միլերը` մարդու ուղեղը ծրագրավորված չէ միաժամանակ մի քանի բան անելու: Մի գործողությունից մյուսին անցնելու ժամանակ ուղեղն արագ ծախսում է գլյուկոզան (մեր ուղեղի վառելիքը): Մի քանի գործողություն կատարելու ձգտումը խանգարում է խորը մտավոր աշխատանք կատարելուն:

Որոնում համացանցում

Համացանցում ցանկացած ժամանակ ինֆորմացիայի հասանելությունը հեշտացրել է մեր կյանքը, սակայն, դա նաև նշանակում է, որ մենք ավելի քիչ ենք ապավինում մեր հիշողությանը:

Սեր քաղցրավենիքի հանդեպ

Մրգերի և մեղրի մեջ պարունակող ֆրուկտոզայի ավելցուկը դանդաղեցնում է ուղեղի աշխատանքը, և ազդում է մտավոր աշխատանքի ժամանակ շաքարը էներգիայի փոխարինելու ինսուլինի ընդունակության վրա:

Ռեալիթի շոուների չարաշահում

Չնայած համոզիչ ապացույցի բացակայությանը, ռեալիթի շոուները կարող են նույնպես վնասել մարդկանց ուղեղին:

Օրվա ռիթմի խանգարում

Ժամային գոտին փոխելուց հաճախ առաջանում է մի քանի օր խառնաշփոթ վիճակ: Սակայն, դա կարող է տևել նաև մի քանի շաբաթ:

Մաստակ ծամելը

Վերջերս կատարված փորձերը ցույց են տվել, որ ծամելու ժամանակ մարդը շեղվում է կարճաժամկետ մտապահման առաջադրանքից, ինչպես օրինակ, ցուցակում առարկաների հերթականությունը սովորելը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ