Հայաստանն իր մրցունակությամբ 79-րդն է աշխարհի 148 երկրների մեջ

341

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը ներկայացրել է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2013/14»-ի հիմնական արդյունքները: 

2013/14 զեկույցի արդյունքներով Շվեյցարիան շարունակում է պահպանել առաջատարի դիրքը: Մրցունակությամբ առաջին հնգյակում են նաև Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան և ԱՄՆ-ը: ԱՊՀ տարածաշրջանի (ներառյալ Վրաստանը) երկրների խմբում զգալի տեղաշարժեր չեն նկատվել. ամենամեծ հետընթացը գրանցվել է Ուկրաինայում (դիրքի վատթարացում 11 կետով), իսկ ամենազգալի առաջընթացը՝ Ադրբեջանում (7 կետով դիրքի լավացում):

2013-2014թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը 148 երկրների մեջ գրավում է 79-րդ տեղը` դիրքը բարելավելով 3 տեղով: Էական առաջընթաց է գրանցվել տեխնոլոգիական պատրաստվածության, մակրոտնտեսական միջավայրի կայունության և ապրանքային շուկաների արդյունավետության հենասյուներով: Մինչդեռ աշխատուժի շուկայի արդյունավետության հենասյունը բացասական տեղաշարժեր է գրանցել գրեթե բոլոր ենթացուցիչներով: Նշանակալի է բարձրագույն կրթության և վերապատրաստման հենասյունի վատթարացումը:

Աղբյուր՝ 1in.am

 
 
 

Մեկնաբանություններ