Մենք հաճախ չենք պատկերացնում, որ մեր յուրաքանչյուր արտահայտությունը և երեխաներին ասված ամեն մի բառը կարող է հետք թողնել նրա հոգում ողջ կյանքի ընթացքում, ինչպես նաև ձևավորել նրա բնավորությունն ու վերաբերմունքը աշխարհի նկատմամբ:
Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն խոսքերը, որոնք պետք է հաճախակի ասել երեխաներին: Շատ կարևոր է չմոռանալ առօրյա հոգսերին զուգահեռ երեխաներին հասկացնել, որ իրենց սիրված են: Եվ խոսքերը կարող են լինել դրա ապացույցը:
1. Ես վստահում եմ քեզ:
2. Դու ուժեղ ես, մի հանձնվիր:
3. Ինչպե՞ս է անցել օրդ:
4. Ես քո կողմից եմ:
5. Ես հպարտանում եմ քեզնով:
6. Քեզ մոտ ամեն ինչ կստացվի:
7. Ապրես, որ օգնում ես ինձ:
8. Իսկ դու ինչպե՞ս սա կանեիր:
9. Ես սիրում եմ քեզ:
Աղբյուր՝ 1in.am