Աբել և Կայեն Նախաբան․ Մաս 1-ին

331

Քանի որ մեր ուսումնասիրությամ բուն աղբյուրը լինելու է Ծննդոց չորորդ գլուխը, այդ դեպքում փորձենք հասկանալ, թե ինչ կարևոր տեղեկություն է պարունակում այդ գլուխը իր մեջ, որը կօգնի մեզ ճիշտ ճանաչելու վերը նշված Աստվածաշնչյան կերպարներին:

Եթե Ծննդոց երրորդ գլխում տեսնում ենք, թե ինչպես մարդը հոգևոր անկում ապրեց մեղք գործելով, այստեղ չորորդում հանդիպում ենք այդ մեղքի հետևանքներին: Այս գլուխը կրկին անգամ մեզ համոզում է այն ճշմարտությունը, որ հոգևոր անկումը, Աստծուց բաժանվելը, չի կարող անհետևանք մանալ: Եթե Ադամն ու Եվան մեղք գործեցին և պարզապես անձնական անկում տեղի ունեցավ, այստեղ տեսնում ենք, թե ինչպես այդ մեղքը սկսեց տարածվել իրենցից դուրս՝ զավակների և այնուհետև սերունդների մեջ, որպես ամենավարակիչ ու անբուժելի հիվանդություն: Եթե երրորդ գլխում մեղքը անվտանգ տեսք ունի և իրենից համարյա ոչինչ չի ներկայացնում, ընդհամենը անհնազանդություն, որն էլ արտահայտվում է ինչ-որ ծառի պտուղ ուտելով:

Չորորդում մենք արդեն տեսնում ենք առաջին հայացքից անվտանգ թվացող մեղքի վտանգավոր չափերը, իսկ Աստծու նկատմամբ կատարած անհնազանդությունը, արդեն արտահայտվում է եղբոր սպանությամբ: Մեղքի աննշանը՝ նշանավոր կարող է դառնալ, չերեվացողը՝ երեվացող, անհնազանդությունը՝ եղբայրասպանության վերածվել: Սա մեզ մտածելու և մեղքի նկատմամբ ունեցած մեր վերաբերմունքի փոփոխության լուրջ առիթ է հանդիսանում: Մեղքը շատ արագ տարածվելու և ամենասարսափելի հետևանքներ ունենալու հատկություն ունի: Ավելի անվտանգ է խաղալ կրակի հետ, քան մեղքի: Ինչու՞ է այն այդքան սարսափելի, որովհետև բաժանում է առաջացնում մեր և Աստծու միջև: Հոգևորապես սպանում է մարդուն և մարդը մեռած է համարվում՝ չնայած նրա ֆիզիկապես կենդանի լինելուն: Այսպիսով՝ մեռած Ադամից ու Եվայից ծնվեց մեռած Կայենը, որն էլ սպանեց իր եղբոր Աբելին:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ