Աբել և Կայեն Նախաբան․ Մաս 2-րդ

330

1986թ. Ապրիլի 26-ին Ուկրիանիյայի հյուսիսում գտնվող Չեռնոբիլ քաղաքում վթար տեղի ունեցավ, մարդկությանը հայտնի ամենամեծ տեխնոգեն վթարը:

Ատոմակայանի չորորդ էներգաբլոկում տեղի ունեցած ուժեղ պայթունը ամբողջապես շարքից հանեց ատոմային ռեակտորը և մասնաշենքը: Պայթյունի հետևանքով երկու աշխատող զոհվեց, բայց ցավոք սրտի այս ամենը միայն այսքանով չավարտվեց: Ռեակտորը աշխատացնող ուրանը, որը շատ թունավոր, ճառագայթող հատկություն ունի, դուրս եկավ կառավարումից և սկսեց տարածվել՝ ամենուրեք մահ սփռելով: Չեմ ուզում հատուկ դետալների տրվելով ձեզ ծանրացնել, բայց ասեմ, որ աղետի գոտում հայտնվեց մի քանի միլիոն մարդ և զոհերի թիվը հասավ տասնյակ հազարների: Մինչև հիմա Չեռնոբիլի աղետը շարունակում է մարդկային կյանքեր խլել և այսպիսի ռիսկային գոտում գտնվում է մոտ հիսուն հազար մարդ, իսկ քաղաքը իր հարակից տարածքներով դարձել է անմարդաբնակ և համարվում է երկրագնդի ամենա-աղտոտված վայրը:

Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել վերը պատմածի և Եդեմի պարտեզում կատարվածի միջև, բազում նմանությունների կարող ենք հանդիպել: Եդեմական պարտեզում ընդհամենը երկու մարդ մեղանչեց Աստծո առջև, բայց մեղքը դուրս եկավ պարտեզի սահմաններից դուրս և սկսեց տարածվել աշխարհով մեկ, չնայելով երկիր մոլորակի բնակչության ռասսայական կազմին, ազգային սովորույթներին ու մշակույթին: Ադամական մեղավոր բնությունը տարածվելով սերունդների մեջ հասել է մեր օրերը և ամենավարակիչ հիվանդության պես շարունակվում է փոխանցվել մեր սերունդներին: Ամենուրեք մենք տեսնում ենք նրա քայքայող ու կործանող ուժը: Փորձեք քննել ցանկացած կոնֆլիկտ՝ անձնական, ընտանեական, քաղաքական, միջպետական:

Կտեսնեք, որ բոլորի հիմքում ընկած է մեղքը, որը արտահայտվում է ամենատարբեր դրսեվորումներով՝ շահամոլություն, նախանձ, ատելություն, թշնամանք: Առաքյալը գրում է՝ «Որովհետև բոլորը մեղանչեցին և Աստծո փառքից պակասեցին»: Հռ.3:23

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ