Աբել

320

«Եվ հաջորդ անգամ ծնեց նրա եղբորը՝ Աբելին»: Ծննդ.4:2

Աբել նշանակում է ունայնություն, շոգի, գոլորշի: Դարձյալ սխալվեցին առաջին մարդիկ: Նրան որին ունայնություն էին համարում դարձավ Աստծուն հաճելի, իսկ նա որի հետ կապում էին իրենց բոլոր հույսերը՝ մեղքասեր ու եղբայրասպան: Տեսեք ինչ աստիճանի կարող է սխալվել մարդը, երբ իր դատողությամբ, սեփական տեսողությանը վստահելով և արդյունքում կուրորեն է մոտենում հարցերին:

Հնարավոր է նրանք այդպես անվանեցին իրենց որդուն, որովհետև զգացին մեղքի պատճառով պարտեզից վռնդվելու դառը հետևանքները և այս կյանքի դատարկությունը, կամ էլ դա մարգարեություն էր և ցույց էր տալիս Աբելի կարճ կյանք ունենալը: Գոյություն ունի նաև այսպիսի տարբերակ, քանի որ նրանք իրենց ամբողջ հույսը կապում էին Կայենի հետ, դրա համար էլ երկրորդ որդին արդեն ունայնություն էր համարվում առաջին ծնողների համար: Սրա մեջ գոյություն ունի տրամաբանական ճշմարտություն: Եթե մենք մեր կյանքը տեսնում ենք Հիսուս Քրիստոսի մեջ և մեր ամբողջ հույսերը կապում Նրա հետ, այդ դեպքում Նրանից դուրս ամեն ինչ մեզ համար դառնում է ունայնություն՝ Աբել: Անվանելով իրենց երկրորդ որդուն ունայնություն, այսպիսով ամբողջ մարդկային ցեղը դարձավ ունայնություն:

Սաղմոսերգուն այսպես է գրում. «Ահա թիզի չափով սահմանեցիր իմ օրերը, և իմ կեանքի ժամանակը ոչինչի պես է Քո առաջ. բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան հաստատ էլ լինի»: Սաղմ.39:5 Ցանկացած մարդ, ով էլ որ լինի, ինչպիսի դիրք էլ ունենա՝ ունայն է: Մենք ուզենանք այդ մասին լսել, թե ոչ, դրանից ոչինչ չի փոխվում, մենք ունայնություն ենք և ունայնությունից թեթև:

Պետք չի խուսափել իրականությունից, այլ հակառակը ընդունել ու խոստովանել, որ դա այդպես է, որպեսզի կարողանանք բարձր գնահատել Տիրոջ կատարածը մեր կյանքում: Նա թողեց երկնքի փառքը, իջավ ու ցածրացավ և Գողգոթայում խաչի վրա մահացավ մեր՝ ոչինչներիս համար, որպեսզի բարձրացնի ու Աստծու որդի կոչի: Փա՜ռք Նրան և բյուրավոր փառքեր, այ սա է սերը, Աստվածային սերը:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԿԵՐՊԱՐՆԵՐԸ

Մեկնաբանություններ